Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։
ԾՆՆԴՈՑ 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս դեպքերից հետո տեսիլքում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ համար վահան եմ, և քո վարձը խիստ շատ է»։ |
Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։
Անմիջապես Աստծու ձայնը եղավ նրան և ասաց. «Նա չի ժառանգի քեզ, այլ քեզ կժառանգի նա, ով կծնվի քեզանից»։
Աստված լսեց երեխայի ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում էր։ Աստված երկնքից Ագարին ձայն տվեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց քո որդու ձայնն այնտեղից, որտեղ նա գտնվում է։
Այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»։ Եվ նա ասաց. «Ահա ես»։
«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։
բայց ձեր հայրը խաբեց ինձ և տասն անգամ փոխեց իմ վարձը, սակայն Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վատություն անի։
Թող Աստված ինձ պահապան լինի. ես նրան եմ ապավինել։ Նա է իմ հովանավորը, իմ փրկության եղջյուրը, իմ պաշտպանն ու իմ փրկության ապավենը։ Անիրավ մարդկանցից փրկի՛ր ինձ, Տե՜ր։
Տիրոջ հրեշտակը, խոսելով Եղիայի հետ, ասաց. «Գնա՛ նրա հետ, նրանցից երկյուղ մի՛ ունեցիր»։ Եղիան վեր կացավ, նրա հետ գնաց արքայի մոտ
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Ուրախ պիտի լինեն քեզ հուսացողները Եվ հավիտյան ցնծան, Եվ դու նրանց մեջ պիտի բնակվես։ Քո անունը սիրողները բոլորն էլ Պիտի հպարտանան քեզանով,
Իմ Աստծու ողորմությունը կհասնի ինձ, Եվ իմ Աստվածն ինձ ցույց կտա իմ թշնամիների տանջանքները։
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Լսեցինք, թե ի՛նչ պիտի խոսի Տերը՝ Աստված. Խաղաղություն պիտի խոսի իր ժողովրդին, Իր սրբերին և նրանց, ովքեր նրան են դարձել սրտերով։
Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Քաջալերվե՛ք, պի՛նդ կացեք և կտեսնեք փրկությունը Տիրոջից, որ անելու է ձեզ համար այսօր, քանի որ այնպես, ինչպես այսօր կտեսնեք եգիպտացիներին, այլևս հավիտյանս չեք տեսնի։
մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ, գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։ Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի, նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։
Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։
Մի՛ զարմացեք և մի՛ շփոթվեք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ անգամ կարող եք վկա լինել ինձ համար, թե կա՞ այլ Աստված, բացի ինձնից»։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։
Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայելի տուն. նրանց իմ պատգամները կհաղորդես,
Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։
Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում ոչ մի ժառանգություն չպիտի ունենաս, և դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետև ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ»։
Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։
Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։
որովհետև ամեն ինչ ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան և թե՛ գալիքը. ամեն ինչ ձերն է։
Նրանք իրենց եղբայրների մեջ երկրից բաժին չպետք է ունենան. Տերն է նրանց բաժինը, ինչպես ասաց նրանց։
Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։
Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։
Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,
Քո արածի համար Տերը թող հատուցի քեզ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, թող լիովին վարձատրի քեզ, որին դու դիմել ես՝ նրա թևերի տակ ապաստան գտնելու համար»։
(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։