Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Իմ հոգին ասաց, թե՝ «Նա իմ բաժինն է», ահա թե ինչու հույսս պետք է դնեմ նրա վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:24
25 Խաչաձեւ Հղումներ  

Հաստատի՛ր քայլերն իմ քո ճանապարհին, Որ ընթացքս չխոտորվի։


այդ եմ մտաբերում և դրա համար էլ համբերում եմ։


Ես հիշեցի օրերը հին, հիշեցի քո բոլոր գործերը, Խորհեցի քո ստեղծածների մասին


Տիրոջն աղոթեցին արդարները, և Տերը լսեց նրանց. Իրենց բոլոր նեղություններից փրկեց նրանց։


Այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը և նրա ժառանգության գավազանը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, և նրա անունը Զորությունների Տեր է։


Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։


որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք։


Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։


Ճշմարտությունը երկրից բուսեց, Արդարությունը երկնքից երևաց։


Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։


Դու ինքդ ես իմ թագավորը և իմ Աստվածը, Որ տնօրինեցիր Հակոբի փրկությունները։


Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա (սկսել էլ է), չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։


Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։


Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։


Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։


Նրանք իրենց եղբայրների մեջ երկրից բաժին չպետք է ունենան. Տերն է նրանց բաժինը, ինչպես ասաց նրանց։


Եվ Ամենակալը քեզ օգնական կլինի թշնամիներիդ դեմ ու հայտնապես կվարձատրի քեզ, ինչպես զտած արծաթ։


Չարերի վաշխառությունից կփրկի նրանց հոգիները։ Նրա անունը պատվական է նրանց առջև,


Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, և Տերը՝ իմ Աստվածը, կլսի ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ