Եվս երեք օր, և փարավոնը կհիշի քեզ ու քեզ կվերադարձնի տակառապետի պաշտոնին, և ըստ քո նախկին իշխանության՝ փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը, ինչպես որ անում էիր իբրև տակառապետ։
մինչև որ գամ, ձեզ վերցնեմ ու տանեմ մի երկիր, որ ձեր երկրի նման է՝ ցորենի ու գինու երկիր, այգիների ու հացի երկիր, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր։ Դուք այնտեղ կապրեք ու չեք մեռնի։ Մի՛ լսեք Եզեկիային, որովհետև խաբում է ձեզ՝ ասելով՝ “Տերը մեզ կփրկի”։
Հուդայի արքա Հովաքինի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսի քսանյոթերորդ օրը Բաբելոնի Եվիլմարոդաք արքան իր թագավորության առաջին տարում շնորհ արեց Հուդայի Հովաքին արքային, նրան հանեց իր բանտից,
Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է քեզ գիշերը լույս տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված՝ քո փառքը։
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։