Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 11:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Եվ Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդեացիների երկիրը՝ գերիների մեջ՝ Աստծու Հոգով տրված տեսիլքով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 11:24
16 Խաչաձեւ Հղումներ  

Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա գավթի դռան առաջ մոտ քսանհինգ մարդ կար։ Նրանց մեջ տեսա Հազերի որդի Հեզոնիային և Բանիայի որդի Փաղտիային՝ ժողովրդի առաջնորդներին։


Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։


Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու հետևիցս մեծ դղրդոցի ձայն լսեցի. ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքը իր երկնային բնակարանում»։


Այս պատահեց երեք անգամ, և սփռոցը կրկին երկինք վերացավ։


Տիրոջ խոսքն ուղղվեց Եզեկիել քահանային՝ Բուզիի որդուն, քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի ափին։ Այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա,


Վեր բարձրացած՝ մտա գերյալների մեջ ու գնացի Քոբար գետի բնակիչների մոտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով՝ յոթ օր նստեցի նրանց մեջ։


Սաղմոս Դավթի Տե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով, Սաղմոս պիտի երգեմ քեզ հրեշտակների առջև, Որովհետև լսեցիր բերանիս խոսքերը։


ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ հիսուն զորեղ մարդիկ կան, թող գնան ու փնտրեն քո տիրոջը, գուցե Տիրոջ հոգին նրան վերցրել ու նետել է Հորդանան գետի եզերքը կամ մի լեռան և կամ մի բլրի վրա»։ Եղիսեեն ասաց. «Մի՛ ուղարկեք»։


Եվ Աստված վերացավ այն վայրից, որտեղ խոսեց նրա հետ։


Աստված վերջացրեց իր խոսքը և բարձրացավ նրա մոտից։


Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջավ ներքինու վրա, իսկ Տիրոջ հրեշտակը հափշտակեց տարավ Փիլիպպոսին, ու ներքինին այլևս չտեսավ նրան։ Եվ ուրախությամբ շարունակեց իր ճանապարհը։


Քաղդեացիների երկիրն ավարառության պիտի ենթարկվի, և նրա բոլոր ավարառուները պիտի հագենան,- ասում է Տերը.- դուք ուրախանում էիք և պարծենում՝ հափշտակելով իմ ժառանգությունը.


Երեսուներորդ տարում՝ չորրորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, երբ ես Քոբար գետի ափին գերեվարվածների մեջ էի, երկինքը բացվեց, և ես տեսա Աստծուց տրված մի տեսիլք։


Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. դուրս բերեց ինձ Տիրոջ Հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։


Հոգին ինձ բարձրացրեց ու տարավ ներքին գավիթը։ Ահա տաճարը լի էր Տիրոջ փառքով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ