Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 24:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 խոսում է ճշմարտատես այրը, որ քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Աստծու խոսքերը լսողի, Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 24:4
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,


Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.


Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։


Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Եվ այնպես պատահեց, որ երբ վերադարձա Երուսաղեմ և տաճարում աղոթում էի, մտահափշտակության մեջ ընկա.


Եվ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահավասիկ երեք մարդ քեզ է փնտրում.


Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, հափշտակության մեջ ընկավ.


Նա հանեց իր զգեստներն ու նրանց առջև մարգարեանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար էին ասում. «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։


Աստված բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրա։ Նա, երեսնիվայր ընկնելով, երկրպագեց։


Գիշերն Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վե՛ր կաց, գնա՛ նրանց հետ, բայց կանես այն, ինչ ես կասեմ քեզ»։


Երբ արևը մայր մտնելու մոտ էր, Աբրամի վրա թմրություն իջավ, և ահա խավարի սարսափը համակեց նրան։


Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Հակո՛բ, և քո վրանները, Իսրայե՛լ։


Եվ նա առակով ասաց. «Խոսում է Բաղաամը՝ Բեովրի որդին, ճշմարտատես այն մարդը,


Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ