Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 31:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանցից, քանի որ Տերը՝ քո Աստվածն ինքը, պիտի գնա ձեր առջևից, ձեր մեջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 31:6
44 Խաչաձեւ Հղումներ  

Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։


Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։


Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։


«Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց տալ ձեզ արքայությունը։


Հետևաբար, դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր Քրիստոս Հիսուսի շնորհով։


Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։


Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։


ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լա՛վ հիշիր այն ամենը, ինչ արեց Տերը՝ քո Աստվածը, փարավոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին.


«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ և տեսնես, որ նրանց նժույգները, հեծյալներն ու ժողովուրդը քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետև Տերը՝ քո Աստվածը, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից, քեզ հետ է։


Դու հաջողություն կունենաս, եթե պահպանես այն պատվիրաններն ու օրենքները, որ Տերը Մովսեսին պատգամել էր Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր ու հզորացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։


Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։


Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։


Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։


Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


որովհետև Աստված ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանա քո հայրերի ուխտը, որ տվել է նրանց։


«Եվ արդ, զորացի՛ր դու, Զորաբաբե՛լ,- ասում է Տերը,- զորացի՛ր, Հեսո՛ւ, Հովսեդեկ քահանայապետի որդի՛, և թող զորանա այդ երկրի ողջ ժողովուրդը,- ասում է Տերը,- գործի՛ անցեք, որովհետև ես ձեզ հետ եմ,- ասում է Ամենակալ Տերը։ Այն խոսքով, որ ուխտեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից ելնելիս,


Այժմ տե՛ս, Տերը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբավայր։ Ուրեմն զորացի՛ր և իրագործի՛ր»։


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


«Զորացե՛ք ու քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք Ասորեստանի թագավորից և այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետև մեզ հետ եղածներն ավելի շատ են, քան նրանց հետ եղածները։


Մովսեսը կանչեց Հեսուին ու Իսրայելի բոլոր որդիների առջև նրան ասաց. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև դու պիտի առաջնորդես այս ժողովրդին՝ մտնելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, երդվեց տալ նրանց, և դու պիտի այն նրանց ժառանգել տաս։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Եվ կլինի, ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն. քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։


Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։


ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ լքված, ծառեր կա՞ն այնտեղ, թե՞ ոչ։ Եվ աշխատե՛ք վերցնել այն երկրի պտուղներից»։ Գարնան վերջն էր՝ առաջին խաղողի հասունանալու ժամանակը։


«Ուրեմն պահե՛ք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպեսզի ապրեք, բազմանաք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, դեպի ուր անցնում եք Հորդանան գետով՝ ժառանգելու այն,


Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։


կբնակվեմ Իսրայելի ժողովրդի մեջ և չեմ լքի իմ ժողովրդին՝ Իսրայելին»։


Տերը՝ մեր Աստվածը, թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, մեզ թող չլքի,


Չվախենաս նրանցից,- ասում է Տերը,- քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։


Նրանց հետ հավիտենական ուխտ կկնքեմ, որից չեմ հրաժարվի՝ բարություն անելով նրանց, և իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերի մեջ, որպեսզի նրանք չապստամբեն իմ դեմ։


«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։


Բենիամինի ցեղինը՝ Ռափուի որդի Փալտին,


Տեսե՛ք, ահա Տերը՝ մեր Աստվածը, ձեզ հանձնեց այս երկիրը։ Ելե՛ք և ժառանգե՛ք այն, ինչպես Տերը՝ մեր հայրերի Աստվածը, ասել է ձեզ, մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք”։


Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։


Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։


«Ես բռնում եմ այն ճանապարհը, որ սպասում է բոլորին, դու զորացի՛ր, վարվի՛ր իբրև տղամարդ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ