Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 39:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Բայց քեզ կազատեմ այն օրը,- ասում է Տերը,- և դու չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 39:17
16 Խաչաձեւ Հղումներ  

Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։


Սակայն Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ. ես այսօր երևալու եմ Աքաաբին»։


Աբդիուն գնաց Աքաաբի մոտ ու նրան պատմեց կատարվածը։ Աքաաբը վեր կացավ ու գնաց Եղիային դիմավորելու։


Եղիսեեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանի որ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։


Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Հովաքաղը և Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խոսքերը, որ նա խոսում էր ամբողջ ժողովրդին՝ ասելով.


«Տե՛ր արքա, այդպես վարվելով Երեմիա մարգարեի հետ՝ այդ մարդիկ չարիք գործեցին, որովհետև նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահվան մատնելով Աստծու մարդուն, քանի որ այս քաղաքում հաց չկա»։


Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ