Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 30:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հաստա՛տ իմացիր, որ Աստծու բոլոր խոսքերն ընտիր են, և նա իր երկյուղածների վերակացուն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Աստծու ամեն մի խոսքը փորձված է. նա վահան է իրեն ապավինողների համար։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 30:5
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։


Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։


Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր. Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։ Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։


Շատերն իմ մասին ասում էին. «Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։


Բարի է խոստովանել Տիրոջը, Սաղմոս երգել քո անվանը, Բարձրյա՜լ,


Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Հետևաբար, Օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար ու բարի։


Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը Հավիտյանս հավիտենից։


Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։


Իմ հզո՜ր Աստված, քո ճանապարհն անարատ է։ Հզոր է Տիրոջ խոսքը, փորձված. նա հովանավոր է բոլոր իրեն ապավինողներին։


Երկինքը պատմում է Աստծու փառքի մասին, Երկնքի հաստատությունը Պատմում է նրա ձեռքերի գործերի մասին։


նա է ուղղամիտների փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին,


Բայց մարդկանցից վախի և ամոթի պատճառով պիտի հայտնվեն և կործանվեն. իսկ Տիրոջը հուսացողը ուրախ պիտի լինի։ Ամբարշտությունը մարդուն տանում է գայթակղության, իսկ ով Տիրոջն է ապավինում, պիտի փրկվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ