Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 43:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 43:1
49 Խաչաձեւ Հղումներ  

Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Նա պատասխանեց՝ Հակոբ։


Աչքերիս առջև որևէ անիրավ բան չդրեցի Եվ ատեցի ուրացություն անողներին։


Ովքեր նրա ուխտն են պահում, Հիշում են նրա պատվիրաններն ու կատարում։


Արդարությամբ առաջնորդեցիր քո այս ժողովրդին, որին փրկեցիր, քո զորությամբ բերեցիր դեպի քո սուրբ բնակավայրը։


Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզորությամբ թող քարանան, մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո այդ ասածն էլ կկատարեմ, որովհետև շնորհ գտար իմ առաջ, և քեզ ավելի եմ գնահատում, քան մյուսներին»։


Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը չորացած պիտի լինի։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առա՛ջ եկեք, դուք այն ժողովուրդը չեք, որի մեջ իմաստություն կա։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։


Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-


«Ես՝ Տերը՝ Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ ազգերին,


Եվ իմ ժողովուրդը, որին ստացա, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։


Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։


բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։


որովհետև այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ արարեց նրանց, ովքեր հետո են գալու. «Դուք ինձ հարցրեք իմ որդիների ու դուստրերի մասին և իմ ձեռքի գործերի համար պատվե՛ր տվեք ինձ։


Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստվածը, ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնալու ես։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։


Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։


Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, դու միշտ՝ ամեն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկությունից՝ մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկությունը։


Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։


Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։


Դու ես մեր հայրը։ Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու, Տե՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։


իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։


Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։


«Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խոսում այդ ժողովուրդը՝ ասելով. “Աստված, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, մերժեց նրանց”։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես նրանց համար նա այլևս ազգ չէ»։


ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։


Նրանց հզոր փրկիչը, որի անունը Տեր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպեսզի վերացնի երկիրը և զայրանա Բաբելոնի բնակիչների վրա։


Դու մոտեցար, որպեսզի ինձ օգնես, և ասացիր. «Այն օրը, երբ ինձ կանչես, չվախենաս»։


Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։


Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


«Եվ կլինեն ինձ համար,- ասում է Ամենակալ Տերը,- այն օրը, երբ ես փրկություն կբերեմ ու կփայփայեմ նրանց, ինչպես հայրն է փայփայում իրեն լավ ծառայած որդուն։


Երբ բազում օրեր ո՛չ արև և ո՛չ էլ աստղեր էին երևում, փոթորիկն էլ նույն սաստկությամբ շարունակվում էր. մեր փրկության ամեն հույս վերացավ։


Դրա համար էլ քաջալերվե՛ք, մարդի՛կ, որովհետև հավատ ունեմ Աստծու վրա, թե կլինի այնպես, ինչպես որ ինձ ասվեց։


Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։


Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։


Ինչո՞ւ եք Տիրոջը այդպես հատուցում, հիմար ու անմի՛տ ժողովուրդ, Մի՞թե նա այն հայրը չէ, որ քեզ ձեռք բերեց, քեզ արարեց ու մեծացրեց քեզ։


Տիրոջ բաժինը եղավ իր ժողովուրդը՝ Հակոբը, իսկ իր ժառանգության վիճակը՝ Իսրայելը։


Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ