Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 115 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Ալելուիա

1 Ալելուիա Հավատացի, ինչ որ խոսեցի, Եվ հույժ խոնարհ եղա։

2 Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»։

3 Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։

4 Պիտի բարձրացնեմ բաժակը փրկության Եվ պիտի կանչեմ անունը Տիրոջ։

5 Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև։

6 Տիրոջ աչքին պատվական է Մահն իր սրբերի։

7 Ո՜վ Տեր, ես քո ծառան եմ, Ծառան և քո աղախնի որդին. Դո՛ւ կտրեցիր կապանքներս,

8 Քեզ օրհնության զոհ Պիտի մատուցեմ

9 Եվ կանչեմ անունը Տիրոջ։ Աղոթքս Տիրոջը պիտի ընծայեմ Իր ողջ ժողովրդի առջև.

10 Տիրոջ տան գավիթներում Եվ քո մեջ, Երուսաղե՜մ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ