4 Բայց դու, ո՜վ Տեր, իմ օգնականն ես, Իմ փառքն ես և գլուխս բարձր պահողը։
4 Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։
Ինձ հետապնդողները թող ամաչեն և անարգվեն, Թող նահանջեն և ամաչեն իմ մասին չար բան խորհողները.
Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,
Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։
Նրանց ճամփաները խավար և գայթակղությամբ լի թող լինեն, Եվ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։
Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.
Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի,
Քո ձեռքը վերացրեց հեթանոսներին Եվ նրանց փոխարեն հաստատեց մեր հայրերին։ Չարչարեցիր ժողովուրդներին և դուրս հանեցիր նրանց.
«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։
Դու քննեցիր իմ շավիղներն ու անկողինս Եվ բոլոր ճանապարհներս նախապես տեսար,
Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։
Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։
Օրն օրվան փոխանցում է այս ամենը, Գիշերը գիշերվան փոխանցում է այս գիտելիքը։
Օրհնյա՜լ է Տերը, քանզի լսեց աղոթքիս ձայնը։
Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը,
Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։
Ճշմարտությունը երկրից բուսեց, Արդարությունը երկնքից երևաց։
նա է ուղղամիտների փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին,
և դու լսեցիր իմ ձայնը։ Քո անունն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատությո՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։