Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 15:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Անմիջապես Աստծու ձայնը եղավ նրան և ասաց. «Նա չի ժառանգի քեզ, այլ քեզ կժառանգի նա, ով կծնվի քեզանից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան՝ ասելով. «Նա քո ժառանգը չի լինի, այլ նա, որ քո մեջքից է դուրս գալու, նա՛ կլինի քո ժառանգը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 15:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Ես կօրհնեմ նրան ևս և նրանից քեզ որդի կպարգևեմ։ Ես կօրհնեմ որդուդ, և նա ազգերի հայր կդառնա, նրանից ազգերի թագավորներ կծնվեն»։


Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստման զավակներ ենք։


Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։


Տերը հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնվող բոլոր հզոր պատերազմողներին, իշխաններին ու զորագլուխներին։ Սենեքերիմը ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, գնաց իր աստծու տունը, և իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին նրան։


Եվ Աստված ասաց Աբրահամին. «Թող քեզ ծանր չթվա մանկան և աղախնու մասին ասվածը։ Լսի՛ր Սառային, ինչ էլ որ ասի քեզ, որովհետև Իսահակով ես սերունդդ շարունակելու,


Նրան ուղարկեցի քեզ մոտ. դու ընդունի՛ր նրան որպես իմ հարազատ զավակի։


Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։


Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ