Աստվածաշնչի խոսքեր

Գովազդներ


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

100 Գրքից՝ նախանձից պաշտպանվելու համար


Ա Կորնթացիներին 4:7

Որովհետև ո՞վ է քեզ տարբերում ուրիշից. ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում։

Ա Պետրոս 2:12

Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։

Բ Տիմոթեոսին 2:22

Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։

ԱՌԱԿՆԵՐ 28:6

Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։

Եփեսացիներին 5:5

Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։

Փիլիպպեցիներին 4:8

Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։

ԱՌԱԿՆԵՐ 15:17

Լավ է կանաչեղեն կերակուրը՝ սիրով, քան թե գիրացված ցլիկը՝ ատելությամբ։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:7

Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի՛ նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։

Ղուկաս 22:25-26

Հիսուսն ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն անողները բարերար են կոչվում։

Բայց դուք այդպես չլինեք, այլ ձեր միջի մեծը թող կրտսերի պես լինի, իսկ առաջնորդը՝ սպասավորի պես։

ԱՌԱԿՆԵՐ 22:1

Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

Ա Կորնթացիներին 10:24

Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։

Մատթեոս 6:33

Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

ԱՌԱԿՆԵՐ 13:7

Մարդ կա, որ իրեն հարուստ է ձևացնում և ոչինչ չունի, իրեն կարիքավոր ձևացնող կա, որ շատ ունեցվածք ունի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:10

Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։

ԱՌԱԿՆԵՐ 23:4

Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու.

Ա Պետրոս 3:9

Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։

Ա Տիմոթեոսին 6:9

Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։

Փիլիպպեցիներին 2:3

Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:23-24

Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.

Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Եբրայեցիներին 12:15

Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե.

ԱՌԱԿՆԵՐ 27:2

Թող քեզ օտարը գովի և ոչ թե քո բերանը, ուրիշը և ոչ թե քո շրթունքները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:10

Ամբարիշտը պիտի տեսնի և բարկանա, պիտի կրճտացնի իր ատամները և հալվի. պիտի կորչի ամբարիշտների ցանկությունը։

Ղուկաս 6:41-42

Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։

Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ "Եղբա՛յր, թող քո աչքի միջի շյուղը հանեմ", բայց քո աչքի միջի գերանը չես տեսնում։ Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և հետո լավ կտեսնես, թե ինչպես քո եղբոր աչքից շյուղը հանես։

ԱՌԱԿՆԵՐ 19:23

Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 1:1

Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում,

Ա Կորնթացիներին 13:5

Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում,

Եբրայեցիներին 13:16

Մի՛ մոռացեք բարեգործություն անել և կարոտյալներին ձեր ունեցածից բաժին հանել. այդպիսի զոհերը հաճելի են Աստծուն։

ԱՌԱԿՆԵՐ 11:28

Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի պես կծաղկեն։

Մատթեոս 5:3

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

Կողոսացիներին 3:17

Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:1

Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում նրա պատվիրանները։

Ա Տիմոթեոսին 4:8

որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։

Հռոմեացիներին 8:6

Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։

Ղուկաս 9:48

Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։

Գաղատացիներին 6:9

Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։

Հակոբոս 1:17

ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։

Եփեսացիներին 4:2

ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով,

Գաղատացիներին 5:16

Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։

Մատթեոս 20:16

Այսպես էլ վերջինները կլինեն առաջիններ, իսկ առաջինները՝ վերջիններ»։

Հռոմեացիներին 8:28

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։

ԱՌԱԿՆԵՐ 15:33

Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

Հակոբոս 1:5

Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։

Ա Թեսաղոնիկեցիներին 5:18

Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։

ԱՌԱԿՆԵՐ 19:1

Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենգ շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։

Փիլիպպեցիներին 3:8

Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ

ԺՈՂՈՎՈՂ 5:10

Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։

Հռոմեացիներին 12:9

թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։

Մատթեոս 6:19-20

Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։

Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։

Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում.

ԱՌԱԿՆԵՐ 21:26

Նա ամեն օր սաստիկ ցանկալով ցանկանում է, իսկ արդարը տալիս է և չի խնայում։

ԱՌԱԿՆԵՐ 14:30

Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։

Հակոբոս 4:7

Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։

ԱՌԱԿՆԵՐ 27:4

Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:7

Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։

Հռոմեացիներին 13:13

Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:8

Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,

ԱՌԱԿՆԵՐ 24:19-20

Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։

Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։

Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։

Հռոմեացիներին 12:2

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Ա Տիմոթեոսին 6:6

Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:36

Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։

Գաղատացիներին 5:22-23

Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,

հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։

Ա Կորնթացիներին 3:3

որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:3

Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտների խաղաղությունը տեսնելով,

Հռոմեացիներին 12:15

Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։

Հակոբոս 3:16

որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։

ԵԼՔ 20:17

Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր»։

Փիլիպպեցիներին 4:11-12

Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ.

գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։

Ա Կորնթացիներին 13:4

Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:1

Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,

ԱՌԱԿՆԵՐ 24:1

Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել,

Հակոբոս 4:2-3

Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։

Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։

Գաղատացիներին 5:26

Սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։

ԱՌԱԿՆԵՐ 23:17

Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։

Ա Պետրոս 2:1

Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝

ԱՌԱԿՆԵՐ 14:10

Սիրտը գիտի իր հոգու դառնությունը. նրա ուրախությանն ուրիշը չի միանա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:26

Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։

Հռոմեացիներին 12:16

Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։

ԱՌԱԿՆԵՐ 4:23

Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։

Մատթեոս 6:21

որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։

Եփեսացիներին 4:31

Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։

Ա Պետրոս 5:6-7

Աստծու հզոր ձեռքի տակ խոնարհվե՛ք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։

Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:11

Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։

Գաղատացիներին 6:4

Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։

Բ Կորնթացիներին 10:12

Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։

ՀՈԲ 5:2

Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։

ԱՌԱԿՆԵՐ 28:25

Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:17

Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։

Ղուկաս 12:15

Եվ նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։

Եբրայեցիներին 13:5

Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։

Կողոսացիներին 3:5

Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է,

ԱՌԱԿՆԵՐ 3:31

Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր,

Ա Թեսաղոնիկեցիներին 4:11

և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք,

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:4

Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

Հակոբոս 1:14

Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։

ԺՈՂՈՎՈՂ 4:4

Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։

ԱՌԱԿՆԵՐ 15:16

Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։

Ա Հովհաննես 2:16

Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 49:16-17

Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է, երբ շատանում է նրա տան փառքը։

Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ. նրա փառքը չի գնալու նրա հետևից։

ԱՌԱԿՆԵՐ 23:5

Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:16

Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։