Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

ՀԱՏՈՒԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՏՈՒԿ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Յուրաքանչյուր հատուկ օրվա համար Աստծուն փառք եմ տալիս։ Այդ օրերը ուրախության ու տոնակատարության օրեր են։ Աստված ուրախանում է, երբ խաղաղությամբ ու ուրախությամբ ես քայլում։ Այդ օրերին օրհնի՛ր Տիրոջը և մի՛ մոռացիր, որ Աստված է քեզ այդ հատուկ պահերը պարգևում։

Սաղմոս 30։11-12-ում ասվում է. «Դու իմ սուգը վերածեցիր պարի, հանեցիր իմ քուրձը և ուրախությամբ հագցրեցիր ինձ, որպեսզի իմ հոգին քեզ օրհներգեր երգի և չլռի։ Տե՛ր, իմ Աստված, ես հավիտյան քեզ կօրհնեմ»։ Աստվածաշնչում շատ այլ հատվածներ կան, որոնք վերաբերում են հատուկ իրադարձություններին, և դրանցից մի քանիսը կարող ես գտնել այստեղ։




ՈՎՍԵԵ 9:5

Ի՞նչ եք անելու հանդիսավոր տոնի օրը և Տիրոջ տոնախմբության օրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:23

Հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեց, որ յոթ օր ևս տոն անեն։ Եվ նրանք յոթ օր ևս ուրախություն արեցին,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 34:18

Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:15

Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 31:16

Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:24

Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 8:14-15

Եվ գտան օրենքում գրված, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր, թե Իսրայելի որդիները յոթերորդ ամսին տաղավարներում պիտի բնակվեն։ Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՈՎՍԵԵ 2:11

Ես պիտի դադարեցնեմ նրա բոլոր ուրախությունները՝ տոնախմբությունները, ամսագլուխներն ու շաբաթները և նրա բոլոր հանդիսավոր տոները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 1:13-14

Այլևս սին ընծաներ մի՛ բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։ Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 32:5

Ահարոնը, տեսնելով այդ, զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 66:23

Եվ նորալուսնից նորալուսին և շաբաթից շաբաթ ամեն մարմին պիտի գա իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 15:3

և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 31:10-11

Մովսեսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Ամեն յոթերորդ տարում՝ թողության տարում, Տաղավարահարաց տոնին, երբ որ ամբողջ Իսրայելը կգա երևալու քո Տեր Աստծու առաջ, նրա ընտրած վայրում, դու կկարդաս այս օրենքը ամբողջ Իսրայելի առջև, որպեսզի լսեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:18

Իմ զոհի արյունը խմորյալ հացով չմատուցես, և իմ տոնի զոհի ճարպը չմնա մինչև առավոտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 14:22-23

Ամեն տարի քո ցանած արտից դուրս ելած արմտիքներից անպատճառ տասանորդ կտաս։ Քո Տեր Աստծու առջև կուտես քո ցորենի, գինու և յուղի տասանորդը, քո արջառների և ոչխարների առաջնածիններն այն վայրում, որ նա կընտրի իր անվան բնակության համար, որպեսզի սովորես վախենալ քո Տեր Աստծուց ամեն ժամանակ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՄՈՎՍ 8:10

Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 25:8-9

Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։ Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:6

Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջ համար Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 45:25

Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, այսպես պիտի արվի յոթ օր, թե՛ մեղքի պատարագը, թե՛ ողջակեզը, թե՛ հացի ընծան, թե՛ յուղը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 45:21

Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը ձեզ համար զատիկ կլինի, յոթ օր տոն. բաղարջ պիտի ուտվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶՐԱՍ 3:4

Գրվածի համաձայն կատարեցին Տաղավարահարաց տոնը և ամեն օրվա ողջակեզները՝ յուրաքանչյուր օրվա համար ըստ կանոնի սահմանված թվով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:21

Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝ փառաբանելու նրա զորությունը նվագարաններով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:13

որպեսզի, Մովսեսի պատվիրածի համաձայն, յուրաքանչյուր օրվա համար ողջակեզ մատուցվի շաբաթ օրերին, ամսագլուխներին և հանդիսավոր տոներին տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 16:16

Տարին երեք անգամ, այսինքն՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին արական սեռի քո բոլոր մարդիկ թող ներկայանան քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ նա կընտրի։ Ոչ մեկը Տիրոջ առջև դատարկաձեռն չերևա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 28:16

Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը զատիկ է Տիրոջ համար.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 9:2-3

«Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։ Երբեմն ամպը քիչ օրեր էր մնում վրանի վրա. նրանք Տիրոջ պատվերի համաձայն մնում էին և մեկնում էին Տիրոջ պատվերի համաձայն։ Եթե պատահում էր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ էր մնում, նրանք մեկնում էին, երբ առավոտյան ամպը վերանում էր. ցերեկ լիներ, թե գիշեր, հենց որ ամպը վերանում էր, նրանք մեկնում էին։ Եթե ամպը վրանի վրա կանգնած մնում էր երկու օր կամ մեկ ամիս և կամ մեկ տարի, Իսրայելի որդիները բանակած մնում էին ու չէին մեկնում. բայց երբ վերանում էր, մեկնում էին։ Տիրոջ հրամանի համաձայն բանակատեղի էին հաստատում և Տիրոջ հրամանով էլ մեկնում էին։ Նրանք պահում էին Տիրոջ պատվերը՝ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի համաձայն։ Այն արե՛ք իր որոշված ժամանակին՝ այս ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ. արե՛ք նրա բոլոր կանոնների և նրա բոլոր կարգադրությունների համաձայն»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:39

Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ դուք հավաքեք երկրի բերքը, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին օրը հանգստյան օր և ութերորդ օրը հանգստյան օրեր լինեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:34

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:27

«Նաև այդ յոթերորդ ամսի տասներորդ օրը քավության օր է. ձեզ համար սուրբ ժողով լինի։ Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:24

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան հանդիսավոր օր լինի. փող հնչեցնելով սուրբ ժողով լինի հիշատակի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:15-16

Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք երերացնելու խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ։ Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Տիրոջը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:10-11

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և կհնձեք նրա հունձը, մի խուրձ՝ ձեր հնձի երախայրիքը, կբերեք քահանային։ Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:5

Առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ համար Զատիկ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:4

Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:2

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջ տոներին, երբ դուք սուրբ ժողով պիտի անեք, իմ տոները սրանք են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 13:10

Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 12:24-27

Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։ Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։ Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 28:17-18

նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ Առաջին օրը սուրբ ժողով կլինի. այդ օրը ոչ մի գործ չանեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 29:1

«Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 12:14

Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 16:1

«Աբիբ ամիսն զգուշությամբ կպահես և զատիկը կկատարես քո Տեր Աստծու համար, որովհետև քո Տեր Աստվածն Աբիբ ամսին գիշերով քեզ հանեց Եգիպտոսից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 34:22

Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, և բերքահավաքի տոնը՝ տարվա վերջին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:14-16

Տարին երեք անգամ տո՛ն կատարիր ինձ համար։ Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։ Պահի՛ր դաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 16:13-14

Յոթ օր կկատարես Տաղավարահարաց տոնը, երբ հավաքես քո կալից և հնձանից։ Այդ տոնի ժամանակ կուրախանաք դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին, օտարականը, որբն ու որբևայրին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 16:10

Եվ քո Տեր Աստծու համար կկատարես Շաբաթների տոնը և քո կարողության չափով կտաս քո կամավոր նվերն ըստ այն օրհնության, որ քո Տեր Աստվածը կտա քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 14:16

Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:2

Մոտենում էր հրեաների Տաղավարահարաց տոնը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:13

Մոտենում էր հրեաների Զատիկը։ Հիսուսը բարձրացավ Երուսաղեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:4

Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:1

Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 12:3-4

Տեսնելով, որ դա հաճելի է հրեաներին, Բաղարջակերաց տոնի օրերին Պետրոսին էլ ձերբակալել տվեց։ Թագավորը բռնեց նրան և բանտ դրեց՝ հանձնելով քառակազմ զինվորների չորս հերթափոխի հսկողությանը։ Նա կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 25:10

Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 33:20

Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:55

Մոտենում էր հրեաների Զատիկը։ Այդ գավառից շատերը Զատկից առաջ Երուսաղեմ բարձրացան, որպեսզի իրենց ծիսական մաքրումը կատարեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:44

Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտարարեց Տիրոջ տոների մասին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 29:12

Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶՐԱՍ 6:22

Եվ յոթ օր ուրախություններով Բաղարջակերաց տոնը կատարեցին, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր. և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանց՝ նրանց ձեռքը Աստծու տան գործում զորացնելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:22

Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 10:10

Ձեր ուրախության օրերին, ձեր տոների ժամանակ և ամսվա առաջին օրերին փողեր կհնչեցնեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության համար զոհերը մատուցելիս, որպեսզի դրանք ձեզ համար հիշատակ լինեն ձեր Աստծու առաջ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 29:7

Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 35:2

վեց օր պիտի աշխատեք, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար, այսինքն՝ հանգստյան շաբաթ Տիրոջ համար։ Ով որ գործ անի այդ օրը, պիտի մեռցվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 20:6

Իսկ մենք Բաղարջակերաց տոնի օրերից հետո նավարկեցինք Փիլիպպեից և հինգ օրից հասանք նրանց մոտ՝ Տրովադա, որտեղ կանգ առանք յոթ օր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:21

Թագավորն ամբողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Զատի՛կ կատարեք ձեր Տեր Աստծու համար, ինչպես գրված է այս ուխտի գրքում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԹԵՐ 9:22

Իբրև այնպիսի օրեր, երբ հրեաները հանգստացան իրենց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, երբ իրենց համար տրտմությունը ուրախության, իսկ սուգը տոնախմբության փոխվեց. որ դրանք տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր և միմյանց ուտելիքի ընտիր բաժիններ ուղարկեն, իսկ աղքատներին՝ ընծաներ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:32

Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար. ձեր անձերը պիտի խոնարհեցնեք։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկոն պիտի պահեք ձեր շաբաթը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 12:17

Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահե՛ք այդ օրը իբրև հավիտենական կանոն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:37

Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 8:19

«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 9:13

Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:17

Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 25:6

Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 30:29

Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:26

Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 122:1

Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 42:4

Այս բաները ես հիշում և հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 27:9

Եվ քանի որ բավականաչափ ժամանակ էր անցել, նավարկելը վտանգավոր կլիներ, իսկ ծոմապահության ժամանակն էլ արդեն անցել էր, Պողոսը խրատ էր տալիս՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:8

Դուք գնացե՛ք այդ տոնին. ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:5

Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:1

Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 46:9

Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 23:37

Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 81:3

Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 8:18

Եվ ամեն օր կարդում էին Աստծու օրենքի գրքից՝ առաջին օրից մինչև վերջին օրը, և յոթ օր տոն կատարեցին, իսկ ութերորդ օրը կանոնի համաձայն հանդիսավոր ժողով էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԹԵՐ 9:27-28

հրեաները որոշեցին և սահմանեցին իրենց և իրենց զավակների ու իրենց բոլոր միացողների համար, որ չանտեսեն ամեն տարի այս երկու օրը տոնել ըստ նրանց գրվածքի և նրանց ժամանակի։ Այս օրերը պետք է հիշվեն և տոնվեն բոլոր սերունդներում, բոլոր ազգատոհմերում, բոլոր գավառներում և բոլոր քաղաքներում։ Եվ այս Փուրիմ օրերը հրեաների մեջ թող չպակասեն, և նրանց հիշատակը չվերանա նրանց սերնդից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 25:11

Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 10:2

«Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:32

Եվ Հերոբովամը տոն կատարեց ութերորդ ամսի տասնհինգին՝ Հուդայում հաստատված տոնի նման, և բարձրացավ զոհասեղանին. այսպես էլ արեց Բեթելում, որ զոհ մատուցեր իր շինած ոսկե հորթերին. և Բեթելում դրեց իր շինած Բարձր տեղերի քահանաներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 45:17

Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎԵԼ 2:15

Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 25:12

որովհետև հոբելյան է։ Այն սուրբ պիտի լինի ձեզ համար։ Կուտեք ձեր արտերի բերքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 14:12

Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտներն ասացին Հիսուսին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը, որ գնանք պատրաստենք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:7

Եվ եկավ Բաղարջակերաց տոնը, երբ պետք էր զատկական գառը մորթել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:1

Մոտեցավ Բաղարջակերաց տոնը, որ Զատիկ է կոչվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:17

Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և նրան հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Աստուած մեծ ու հզօր, միայն Դուն ես արժանի ամէն փառքի ու պատիւի։ Այսօր, որ այսքան շատերիս համար յատկանշական օր է, շնորհակալ ենք Քեզի՝ տուած առողջութեան ու խաղաղութեան համար, որ ընտանիքի ու բարեկամներու հետ վայելենք։ Օրհնէ ամէն մէկիս, որ այս հանդիպման մաս կը կազմենք, որ իրար լսենք, հասկնանք, խօսենք իրարու հետ ու հարգենք միմեանց կարծիքները։ Թող այս ձեռնարկը եւս Քու փառքիդ համար ըլլայ, եւ Սուրբ Հոգիդ մեր սրտերուն մէջ դրսեւորուի, որ Քու ձեռքէն ստանանք այն, ինչ որ մեզ համար նախատեսած ես։ Քու խօսքը կ՛ըսէ. «Ահաւասիկ՝ ես քեզ կը պատուիրեմ՝ զօրաւոր ու քաջ եղիր, մի՛ վախենար եւ մի՛ տրտմիր, որովհետեւ քու Աստուած Տէրը քեզի հետ է, ուր որ գնաս»։ Տէ՛ր, ողորմութիւնդ ու զօրութիւնդ առաքիր մեզ, որ Քու սէրը մեր բոլոր քայլերը առաջնորդէ, որ մեր կարողութիւնները Քու ծառայութեան մէջ դնենք։ Ե՛կ, Տէ՛ր, եւ իշխէ մեր կեանքն ու կարողութիւնները։ Օրհնէ եւ նոր ուժ տուր այն անձերուն, որ այս հանդիպման կազմակերպման մաս կազմեցին, պահպանէ իրենց սրտերը եւ յաջողութիւն պարգեւէ։ Յիսուսի անունով, Ամէն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ