Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Այն ժամանակ Երուսաղեմում տաճարի Նավակատիքի տոնն էր. ձմեռ էր։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:22
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սողոմոնը զոհ մատուցեց Տիրոջը. խաղաղության զոհի համար՝ քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար. և թագավորն ու ամբողջ Իսրայելի որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։


Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։


Եվ Իսրայելի որդիները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից մյուս եկողները, Աստծու այս տան նավակատիքն արեցին ուրախությամբ։


Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին եկել, ասում էին, թե Բեեղզեբուղ ունի և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։


Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարի խոսքեր չեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։


Հիսուսը քայլում էր տաճարում՝ Սողոմոնի սրահում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ