Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 25:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը,

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 25:10
30 Խաչաձեւ Հղումներ  

Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանց ստրուկներին ազատություն հռչակելով,


որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր, և իմ փրկության տարին հասել էր։


Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։


Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։


Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։


Որովհետև Հագարը Սինա լեռն է Արաբիայում և համապատասխանում է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է։


Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։


մեր թշնամիների ձեռքից ազատվելուց հետո իրեն աներկյուղ պաշտենք՝


Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին, Տերը արձակում է կապվածներին։


և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։


Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։


Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք,


Իսկ եթե այս միջոցներով չփրկագնվի, ապա հոբելյան տարում նա ազատ պետք է արձակվի. ինքը և իր որդիներն իր հետ,


Եվ երբ իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև ազատության տարին, հետո իշխանին կվերադառնա. նրա ժառանգությունը միմիայն իր որդիներինը պիտի լինի։


Այնուհետև թող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա.


Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը հնազանդվեցին և ուխտ արեցին, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն։ Հնազանդվեցին ու արձակեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ