Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

ՏԱԾԵՐ ԿՅԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏԱԾԵՐ ԿՅԱՆՔԻ ՓՈՒԼԵՐԻ ՄԱՍԻՆ

Կյանքի ընթացքում բազմաթիվ փուլեր ենք անցնում՝ առողջության ու հիվանդության շրջաններ, ուրախություն ու տխրություն։ Երիտասնության տարիներին ժամանակ ու էներգիա ունենք, կարծես ամեն ինչ կարող ենք անել, բայց երբեմն ֆինանսական խնդիրներն են խանգարում։ Հասուն տարիքում լավ աշխատանք, եկամուտ ունենք, բայց ժամանակ չենք գտնում ընտանիքի, ընկերների հետ լինելու համար, երազանքներն էլ հեռու են թվում։ Իսկ ե՞րբ արդեն տարեց ենք, խնայողություններ ունենք, ժամանակն էլ ավելի շատ է, ուժերը չեն բավարարում։ Դրա համար ամեն պահը պետք է գնահատենք, չձգտենք անհասանելիի հետևից։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3:1)։




ՂԵՎՏԱԿԱՆ 19:32

Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 25:8

Աբրահամը, բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած, ավանդեց իր հոգին ու մեռավ և միացավ իր ժողովրդին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 32:7

Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:25

Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 46:3-4

Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի ձեր մոր արգանդից։ Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 23:22

Լսի՛ր քո հորը, որ քեզ ծնել է, և մի՛ անարգիր քո մորը, երբ ծերանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 13:1

Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՌՈՒԹ 4:15

Եվ սա լինի քո հոգու մխիթարությունը և քո ծերության խնամակալությունը, որովհետև քեզ սիրող հարսդ ծնեց նրան, որ յոթ որդուց էլ լավ է քեզ համար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 46:4

Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 5:1-2

Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների, բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր ընդունել, սրբերի ոտքերը լվացել, նեղության մեջ գտնվողներին ձեռք մեկնել, ամեն բարի գործերի հետևել։ Բայց դեռատի այրիներից հեռո՛ւ մնա, քանի որ երբ նրանց ցանկությունները Քրիստոսի դեմ են դառնում, կամենում են ամուսնանալ և դատաստան են ընդունում, որովհետև դրժել են իրենց առաջին խոստումը։ Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են լինում, խոսում են այն, ինչ որ պետք չէ։ Կամենում եմ, որ դեռատի այրիներն ամուսնանան, զավակներ ծնեն, տանտիրուհի լինեն և հակառակորդին հայհոյելու առիթ չտան, քանի որ ոմանք արդեն խոտորվել են՝ սատանային հետևելով։ Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց և եկեղեցուն չծանրաբեռնի, որպեսզի իսկական այրիներին հոգ տանի։ Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։ Որովհետև Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։ Երեցի դեմ ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։ պառավներին՝ ինչպես մայրերի, դեռատի կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն անարատությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:29-31

Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:5-6

Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, Ճանապարհ պատրաստեց իր բարկության համար. նրանց անձերը չպահեց մահից և նրանց կյանքը մատնեց ժանտախտի։ Եվ բոլոր առաջնեկ որդիներին սպանեց Եգիպտոսի մեջ. զորության առաջին պտուղները՝ Քամի բնակարաններում։ Ոչխարների պես հանեց իր ժողովրդին և նրանց հոտի պես տարավ անապատի մեջ։ Եվ ապահով առաջնորդեց նրանց, և նրանք չվախեցան, իսկ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։ Նրանց տարավ իր սրբության սահմանը՝ այն սարը, որը ձեռք բերեց իր աջ ձեռքը։ Ազգեր վռնդեց նրանց առջևից և հողեր բաժանեց նրանց իբրև ժառանգություն. և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց բնակարաններում։ Բայց նրանք փորձեցին և դառնացրին Բարձրյալ Աստծուն և չպահեցին նրա վկայությունները։ Իրենց հայրերի պես ետ դարձան և նենգություն արեցին. ետ դարձան ծուռ աղեղի նման։ Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։ Աստված լսեց և բարկացավ և շատ անարգեց Իսրայելին։ Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 12:26-27

Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”, այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 12:1

Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնցում ասելու ես. «Դրանց մեջ ես հաճույք չեմ զգում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 16:31

Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:6-7

Եվ Ռոբովամ թագավորը խորհուրդ արեց այն ծերերի հետ, որոնք կանգնում էին իր հայր Սողոմոնի առաջ նրա կենդանության օրոք, և ասաց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս ինձ, որ ես պատասխան տամ այս ժողովրդին»։ Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 20:12

Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 32:9

Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 92:14-15

Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն, Որ պատմեն, թե ուղիղ է Տերը՝ իմ Վեմը, և անիրավություն չկա նրա մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:7

Հիշե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը խոսեցին ձեզ. նայե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևե՛ք նրանց հավատի օրինակին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 5:8

Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 23:24

Արդարի հայրն անշուշտ պիտի հրճվի, իմաստունի ծնողը նրանով պիտի ուրախանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 20:29

Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:20

Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 12:12

Իմաստությունն ալևորների մեջ է, և գիտությունը՝ երկար օրերի մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 19:19

պատվի՛ր քո հորն ու մորը և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.17-20, 16, Ղևտ. 19.18)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 27:16

“Անիծյալ լինի իր հորը կամ մորը անարգողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:9

Իմ ծերության ժամանակ մի կողմ մի՛ նետիր ինձ. մի՛ լքիր ինձ զորությունս պակասելիս,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:7

Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 6:1-3

Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, «Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը, որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։ որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես» (Ելք 20.12)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:5

Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազանդվե՛ք ծերերին, բոլորդ միմյանց նկատմամբ խոնարհությո՛ւն ունեցեք, որովհետև «Աստված ամբարտավաններին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 127:3-4

Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։ Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 92:12-14

Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։ Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում. Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 7:10

Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Տիտոսին 2:2-3

Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։ Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարի խրատ տվող,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:8

Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 6:20

Որդյա՛կ իմ, պահի՛ր քո հոր պատվիրանները և մի՛ մերժիր քո մոր ուսուցումը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:6

Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 32:7

Հիշի՛ր հին օրերը, Մտաբերի՛ր անցած դարերի տարիները. Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ, Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 5:12-13

Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:17

Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 19:20

Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:7

Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 5:17

Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:1

Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 4:1-2

Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը, Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։ Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։ Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։ Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։ Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։ Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։ Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։ Որովհետև նրանք անիրավության հացն են ուտում և բռնության գինին են խմում։ Բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է. այն գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչո՛վ են գայթակղվում։ Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 5:26

Ալևորած կգնաս գերեզման, ինչպես որ խուրձն է իր ժամանակին դիզվում կալի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 29:8-9

Երիտասարդներն ինձ տեսնում էին ու թաքնվում, իսկ ալևորները վեր էին կենում կանգնում. Իշխանները խոսելուց դադարում էին և ձեռքները բերաններին էին դնում.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:1-2

Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները, Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։ Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։ Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։ Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։ Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։ Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։ Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։ Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։ Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։ Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։ Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 92:14

Ծերության ժամանակ էլ պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:20

Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:10

Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 4:16

Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 4:12

Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 42:16-17

Հոբը դրանից հետո հարյուր քառասուն տարի ապրեց և տեսավ իր որդիներին, որդոց որդիներին. չորս սերունդ։ Եվ Հոբը մեռավ ծերացած ու օրերից կշտացած։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:18

Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 30:17

Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:33

Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 17:6

Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 15:4

Որովհետև Աստված ասել է. "Պատվի՛ր քո հորն ու մորը" (Ելք 20.12, Բ Օր. 5.16) և "Ով իր հորը կամ մորը չարախոսի, մահվան կդատապարտվի" (Ելք 21.17, Ղևտ. 20.9)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 15:15

Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 13:4-7

Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ, ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 4:13

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:17

Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 31:23

Նրա ամուսինը ճանաչված է քաղաքի դարպասներում, երբ նստում է երկրի երեցների հետ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 1:8-9

Որդյա՛կ իմ, լսի՛ր քո հոր խրատը և մի՛ մերժիր մորդ ուսուցումը, Որովհետև դրանք շնորհքի պսակ են քո գլխին և մանյակներ՝ քո պարանոցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:2

Եվ հիմա ահա ձեր առջևից թագավոր է գնալու, բայց ես ծերացել եմ, և մազերս սպիտակել են. ահա իմ որդիները ձեզ հետ են, և ես իմ մանկությունից մինչև այսօր գնացել եմ ձեր առջևից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 3:5

Մարդիկ իրար պիտի հարստահարեն, ամեն մեկը՝ իր ընկերոջը. տղաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ արժանավորների դեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 2:25

Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀԵՍՈՒ 14:10-11

Արդ, ահա Տերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր. քառասունհինգ տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Եվ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ։ Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:13-14

Եվ թագավորը խիստ պատասխանեց ժողովրդին և մերժեց ծերերի այն խորհուրդը, որ տվել էին նրան։ Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:4

Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:17

"Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,- իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27

Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 1:5

Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 12:13

Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 12:15

Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:28

Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 12:9

Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 4:9

Միայն զգո՛ւյշ եղիր և մեծ ուշադրությո՛ւն դարձրու քո հոգուն. չլինի թե մոռանաս այն բաները, որ տեսան քո աչքերը, և չլինի թե քո սրտից դրանք դուրս գան քո կյանքի բոլոր օրերում, այլ դրանք սովորեցրո՛ւ քո որդիներին և որդիների որդիներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:5-6

Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։ Ես իմ մոր արգանդից հենվեցի քեզ վրա. դու ես իմ պահապանը իմ մոր որովայնից. իմ օրհնությունը միշտ քեզ համար է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:5-6

Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:14

Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:4

Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 21:2

Սառան հղիացավ և Աբրահամին մի որդի ծնեց նրա ծեր հասակում այն որոշված ժամանակ, որ Աստված ասել էր Աբրահամին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 48:9

Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Եվ Հակոբն ասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:6

Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին, Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների մեջ անարատ էին ընթանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 42:10

Տերը Հոբի հարստությունը վերականգնեց, երբ նա իր ընկերների համար աղոթեց։ Տերը նաև Հոբի ամբողջ ունեցվածքը կրկնապատիկ ավելացրեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 17:1

Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 2:3-4

Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։ Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 45:9

Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 2:36-37

Այնտեղ էր նաև մարգարեուհի Աննան՝ Փանուելի աղջիկը, Ասերի ցեղից։ Նա ինքը բավական տարիքն առած էր և իր կուսության ժամանակից յոթ տարի էր ապրել ամուսնու հետ։ Գրեթե ութսունչորս տարեկան այրի էր. տաճարից չէր հեռանում, ծոմապահությամբ ու աղոթքով գիշեր-ցերեկ Աստծուն էր ծառայում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:10

Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:1-5

Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները. Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ, Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:8

Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 9:10

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 14:26

Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 4:13

Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որն այլևս խրատվել չգիտի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:2

Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 12:9

Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Շնորհակալ եմ, որ դու իմ բժիշկն ես, իմ մատակարարն ու պահապանս, դու ես, որ կռվում ես իմ կռիվները և տանում ինձ փառքից փառք։ Հզոր Հիսուսի անունով եմ մոտենում քեզ, իմ Աստված, խնդրելու, որ առաջնորդես ինձ կյանքիս ամեն մի փուլում քո բարի Հոգով։ Ընդունում եմ, որ քո սերն ու կամքը կյանքից լավն են, դրա համար, թեև երիտասարդ եմ, ուզում եմ ամբողջությամբ նվիրվել քեզ, որ դու ինձ մեջ հայտնվես և որպես խեցեգործ՝ կերտես իմ սիրտը։ Սուրբ Հոգի, խնդրում եմ, որ օգնես ինձ հաճեցնել Աստծուն իմ գործերով, մտքերով ու մտադրություններով, որ ամեն ինչ, ինչ կանեմ այս կյանքում, լինի նրա փառքի համար, և ոչ թե մարդկանց աչքի առաջ։ Հռչակում եմ Քրիստոսի արյունը իմ մարմնի և սրտիս վրա, հռչակում եմ, որ ոչ մի ախտ չի դիպչի իմ օջախին, հռչակում եմ, որ Տիրոջ բարությունն ու ողորմությունը կհետևեն ինձ կյանքիս ամեն օր։ Քո խոսքն ասում է. «Մարդը խոտի պես է, նրա օրերը ծաղկում են դաշտի ծաղկի պես»։ Իմ փրկության Աստված, խնդրում եմ, որ իմ օրերը լի լինեն քո խաղաղությամբ ու սիրով, մաքրիր ինձ զոփով և տես, արդյոք կա իմ ճանապարհին չարություն, և ազատիր ինձ չարը գործելուց։ Հիսուսի անունով։ Ամեն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ