Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Տիրոջ անունը պիտի օրհնվի հավիտյան, Քանզի արևից ավելի հին է անունը նրա։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրանով, Եվ բոլոր ժողովուրդները նրան երանի կտան։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։


Որովհետև դու ես իմ ապավենը, ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ հույսը իմ մանկությունից։


Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։


Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։


Որ հնչեցնեմ գոհության երգը և պատմեմ քո բոլոր սքանչելիքները։


Իսկ Դավիթը պատասխանեց բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային և նրանց ասաց. «Կենդանի է Տերը, որ իմ հոգին ազատեց ամեն նեղությունից։


Ահա ես ձեզ սովորեցրի կանոններ ու հրամաններ, ինչպես որ իմ Տեր Աստվածը պատվիրեց ինձ, որպեսզի գործադրեք դրանք այն երկրում, ուր դուք պիտի մտնեք և ժառանգեք այն։


Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ