Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սակայն Ռոբովամը մերժեց ծերերի տված խորհուրդը և խորհրդակցեց իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդների հետ՝

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։


Եվ ասաց նրանց. «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տամ այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ և ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա”»։


Բայց նա մերժեց այն խրատը, որ ծերերը տվեցին իրեն, և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնել էին իր առջև։


Դուք չընդունեցիք իմ բոլոր խորհուրդները և անտեսեցիք իմ հանդիմանությունը,


Իմ խորհուրդը չընդունեցին, իմ բոլոր հադիմանություններն անտեսեցին։


Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։


Լսող ականջի համար իմաստունի հանդիմանությունը ոսկե օղ և ոսկյա մանյակ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ