28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։
28 Մի՛ փոփոխիր հավիտենական սահմանները, որ քո հայրերը դրեցին։
“Անիծյալ լինի իր հարևանի սահմանը փոխողը”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։
Քո մերձավորի սահմանը, որ հաստատել են քո նախնիները, չպետք է խախտես քո կալվածքում, որը դու ժառանգելու ես քո Տեր Աստծու կողմից իբրև սեփականություն քեզ տրված երկրում։
Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանաքարը և որբի արտերի մեջ մի՛ մտիր։
Չարագործները սահմաններն են տեղաշարժում, հոտեր են հափշտակում և արածեցնում,
Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։