Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր

- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

147 Գրքից՝ Աստծո պաշտպանությունը վտանգի պահին

147 Գրքից՝ Աստծո պաշտպանությունը վտանգի պահին


ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:1-2

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:1

Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 31:6

Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք նրանցից, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 41:10

Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:7-8

Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:4

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:4

Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:1

Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 14:14

Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:1-2

Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 18:10

Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:7

Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:11

Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:7

Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 43:2

Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 3:3

Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԱՈՒՄ 1:7

Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:3-4

Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 125:2

Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 29:25

Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 54:17

Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:5

Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:2

Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:8

Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:31

Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:5-6

Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը,Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 33:27

Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:1

Տերը թող պատասխան տա քեզ նեղության օրը, և Հակոբի Աստծու անունը պաշտպանի քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 138:7

Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:5-6

Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:20

Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:28-29

Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 61:3

Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:3

Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 125:1

Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:14-15

Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 26:3-4

Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:2

Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 41:13

որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:6

Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 118.6)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 4:13

Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Թեսաղոնիկեցիներին 3:3

Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:3-4

Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:17-18

Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:3

Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 144:2

Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 12:2

Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:7

Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:7-8

Ես հրաշքի պես եղա շատերի համար, բայց դու ես իմ զորավոր ապավենը։Թող իմ բերանը լցվի քո գովասանքով, և ամեն օրը՝ քո փառաբանությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:22

Բայց Տերը ապավեն է ինձ համար. իմ Աստվածն է և իմ հույսի վեմը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 33:14

Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 40:17

Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:18-19

Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:37

Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:6

Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:31-32

Աստծու ճանապարհը կատարյալ է, Տիրոջ խոսքը վստահելի է. Նա վահան է բոլոր իրեն ապավինողներին։Քանզի ո՞վ է Աստված՝ բացի Տիրոջից, Եվ ո՞վ է Վեմ՝ բացի մեր Աստծուց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:7-8

Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 31:8

Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 35:4

Ասացե՛ք թուլասիրտներին. «Ո՛ւժ առեք, մի՛ վախեցեք. ահա ձեր Աստվածը գալիս է վրեժխնդրությամբ, Աստծու հատուցումով. գալիս է և կազատի ձեզ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀԵՍՈՒ 1:9

Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:15-16

Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:14

Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:5-6

Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։Հիրավի, նա է իմ վեմը, իմ փրկությունը, իմ ապավենը. ես պիտի չսասանվեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:28

Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:6

Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:24-26

Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 4:16

Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 9:9

Տերն ապավեն է խեղճին, ապավեն՝ նեղության ժամանակներում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:28

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:4

Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:13

Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:27

Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:19

Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 4:8-9

Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք,հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 41:6

Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:10

Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը. ես եմ իշխում ազգերի վրա. ես եմ տիրում երկրի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:19

Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:5

Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:7

Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:8

Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:7

Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 43:1

Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:5

Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:34

Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:6

Այսպես բարիքը և ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերին, և Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 59:1

Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:22

Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:30

Աստծու ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով. նա վահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 30:5

Աստծու ամեն մի խոսքը փորձված է. նա վահան է իրեն ապավինողների համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:24

Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:22

Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 15:2

Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:18

Որովհետև Տերը մեր վահանն է, և Իսրայելի Սուրբը՝ մեր թագավորը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:8-9

Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 61:2-3

Երկրի ծայրից կանչում եմ քեզ, երբ թուլանում է սիրտս. առաջնորդի՛ր ինձ դեպի այն վեմը, որ բարձր է ինձնից.Որովհետև դու ես իմ ապավենը, զորավոր աշտարակը՝ թշնամու դեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 28:6-7

Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 4:18

Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 26:20-21

Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո սենյակները, փակի՛ր քո դռները քո հետևից, թաքնվի՛ր մի քանի վայրկյան, մինչև որ ցասումը անցնի,որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որպեսզի պատժի երկրի բնակիչներին իրենց անօրենության համար, իսկ երկիրը պիտի բացահայտի իր վրա թափված արյունը և այլևս չպիտի ծածկի իր սպանվածներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 59:16

Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:7

Զորությունների Տերը մեզ հետ է. Հակոբի Աստվածն ապաստան է մեզ համար։ (Սելա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 63:7-8

Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:4

Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 1:10

Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 20:7-8

Ոմանք կառքերին և ոմանք էլ ձիերին են ապավինում, բայց մենք պիտի ապավինենք մեր Տեր Աստծու անվանը։Նրանք թեքվեցին և ցած ընկան, բայց մենք վեր կացանք և կանգնեցինք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 1:5

որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:15

Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 84:11

Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:14

Որովհետև Տերը երեսից չի գցում իր ժողովրդին և չի թողնում իր ժառանգությունը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 5:23-24

Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:20-21

Եվ խաղաղության Աստվածը, որ հավիտենական ուխտի արյունով մեռելներից հարություն տվեց ոչխարների մեծ Հովվին՝ մեր Տեր Հիսուսին,թող ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատ պահի՝ իր կամքը կատարելու, և ձեր մեջ թող կատարի, ինչ որ հաճելի է իր առաջ, Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 125:3

Որովհետև ամբարիշտների գավազանը չի մնալու արդարների վիճակի վրա, որպեսզի արդարներն իրենց ձեռքերը չձգեն անօրենության։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:2

Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն. իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 1:30

Ձեր Տեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, կպատերազմի ձեզ համար, ինչպես որ ձեր աչքի առաջ դա արեց ձեզ համար Եգիպտոսում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 144:1

Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:9

Այն օրը, երբ կանչեմ քեզ, իմ թշնամիները հետ կդառնան. ես գիտեմ այս, որ դու իմ Աստվածն ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 54:14

Դու պիտի հաստատվես արդարության մեջ։ Հեռու կլինես բռնությունից, որովհետև չես վախենալու, և արհավիրքից, որովհետև քեզ չի մոտենալու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 138:8

Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:1

Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 97:10

Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:114

Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 30:10

Լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ. Տե՛ր, օգնակա՛ն եղիր ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:48

Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 108:6

Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:22

Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:9

Նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 33:29

Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 61:4

Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավինեմ քո թևերի ծածկույթին։ (Սելա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:3-4

Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում,համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:10-11

ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ. նրա բազուկն իշխում է իր համար. ահա նրա վարձն իր հետ է, և նրա հատուցումը՝ իր առջև։Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 2:8

Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 140:7

Ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ փրկության զորությունը, կռվի օրը դու հովանի ես իմ գլխին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 146:9

Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ծռում է ամբարիշտների ճանապարհը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:8

Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:10

Շատ տանջանքներ կան ամբարիշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:12

Որովհետև դու օրհնում ես արդարին, ո՜վ Տեր, և քո հաճությամբ, ինչպես վահանով, շրջապատում ես նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 138:3

Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:173

Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:16-17

Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 5:14

Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 32:2

Ամեն մարդ քամու դեմ պատսպարանի նման կլինի և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած երկրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:11

Ես հույսս դրել եմ Աստծու վրա. չեմ վախենա. ի՞նչ կարող է անել ինձ մարդը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:39-40

Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:1

Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:5-6

Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ