Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Պահի՛ր ինձ, Տե՜ր, մեղավորի ձեռքից Եվ չար մարդուց փրկի՛ր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքս,

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:5
6 Խաչաձեւ Հղումներ  

Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։


Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։


Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը


Մեր միջև միջնորդ դատավոր չի լինի, որ ձեռքը մեր երկուսի վրա դնի։


Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ