16 Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։
16 Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։
Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։
Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։
Թշվառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջույքի մեջ է։
Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։
Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերի մսով լիքը տունը՝ վեճով։
Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։
Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։
Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։