Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

150 Գրքի հատվածներ՝ հրեշտակային պաշտպանության մասին

150 Գրքի հատվածներ՝ հրեշտակային պաշտպանության մասին


ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:11-12

Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 1:14

Չէ՞ որ բոլորն էլ սպասավոր հոգիներ են՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:7

Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:20

Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ ու քեզ տանի իմ պատրաստած տեղը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 18:10

Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 6:22

Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 32:1-2

Հակոբը գնաց իր ճանապարհը, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան։ Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին և ամեն հավատարմությանը, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետև միայն գավազանովս անցա այս Հորդանանից, իսկ հիմա երկու խմբի տեր եղա։ Ազատի՛ր ինձ հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից. միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ երեխաների հետ։ Դու ասացիր, թե՝ “Անպատճառ բարիք կանեմ քեզ և քո սերունդը ծովի ավազի չափ կանեմ, որ շատությունից հաշվել չլինի”»։ Հակոբն այդ գիշեր այնտեղ մնաց. և իր ունեցածից իր եղբայր Եսավի համար ընծաներ վերցրեց. երկու հարյուր այծ, քսան նոխազ, երկու հարյուր մաքի և քսան խոյ, երեսուն ծիծ տվող ուղտ՝ իրենց ձագերի հետ, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ։ Նա յուրաքանչյուր հոտ առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց և ասաց իր ծառաներին. «Անցե՛ք իմ առաջ և հոտերի միջև տարա՛ծք թողեք»։ Առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ և հարցնի, թե՝ “Դու ո՞ւմ ծառան ես և ո՞ւր ես գնում, և ո՞ւմն է առջևիցդ գնացող այս հոտը”, այն ժամանակ կասես. “Քո ծառա Հակոբինն է. սա ընծա է՝ իմ տիրոջը՝ Եսավին ուղարկված, իսկ ինքն էլ ահա մեր ետևում է”»։ Այսպես էլ պատվիրեց երկրորդին, երրորդին և հոտերի ետևից բոլոր գնացողներին՝ ասելով. «Այսպե՛ս կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան։ Երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծու բանակն է», և այդ վայրի անունը դրեց Մանայիմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 12:7

Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, և բանտախցում լույս ծագեց։ Նա հրեց Պետրոսի կողին, արթնացրեց նրան ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան նրա ձեռքերից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:16-17

Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 4:11

Այդ ժամանակ սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտ եկան ու ծառայում էին նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 5:19

Բայց Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով, նրանց դուրս հանեց և ասաց.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 35:5-6

Թող քամու առաջ մղեղի պես լինեն նրանք, և Տիրոջ հրեշտակը հալածի նրանց։ Նրանց ճանապարհը թող խավար լինի և սայթաքուն, և Տիրոջ հրեշտակը նեղի նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:20-21

Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:5-7

Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 28:12

Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:12

Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 3:28

Նաբուգոդոնոսորն ասաց. «Օրհնյալ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և ազատեց իր ծառաներին, որոնք, նրան ապավինելով, թագավորի խոսքն անարգեցին. իրենց մարմինները տվեցին, որպեսզի չպաշտեն ու չերկրպագեն ոչ մի աստծու, բացի իրենց Աստծուց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:43

Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 24:7

Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 48:16

Այն Հրեշտակը, որ ազատեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս երեխաներին. սրանք թող կոչվեն իմ անունով և իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով և երկրի վրա թող շատ բազմանան»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:53

Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 1:10-11

Եվ մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց և ասաց. «Սրանք նրանք են, որ Տերն ուղարկել է երկրի վրա շրջելու»։ Եվ նրանք պատասխանեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր մրտենիների մեջ, և ասացին. «Շրջեցինք երկրի վրա, և ահա ամբողջ երկիրը խաղաղ ու հանգիստ է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 14:19

Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:17

Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ. Տերը նրանց մեջ է, Սինայում՝ իր սուրբ վայրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 27:23-24

Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 20:16

Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 10:13

Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ՝ պարսից թագավորների մոտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 9:21

և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 13:3-6

Տիրոջ հրեշտակը երևաց այս կնոջը և նրան ասաց. «Ահա դու հիմա ամուլ ես և չես ծնում, բայց պիտի հղիանաս ու մի որդի ծնես։ Հիմա զգո՛ւյշ եղիր, որ գինի կամ օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետև ահա դու պիտի հղիանաս և մի որդի ծնես, և նրա գլխին պիտի ածելի մոտ չգա, քանի որ այդ տղան մոր արգանդից Աստծուն ընծայված պիտի լինի, և նա սկսելու է Իսրայելն ազատել փղշտացիների ձեռքից»։ Կինը գնաց ու իր մարդուն պատմեց՝ ասելով. «Աստծու մի մարդ եկավ ինձ մոտ, և նրա դեմքը Աստծու հրեշտակի պես ահարկու էր. ես չհարցրի, թե որտեղի՛ց է նա, և նա էլ իր անունն ինձ չասաց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:18

Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:11-13

Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց՝ խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։ Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:26-28

Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ, և այն կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը, նրա մոտ գալով, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 8:26

Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 1:1

Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղարկելով իր Հովհաննես ծառային,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 5:11-12

Տեսա ու նաև լսեցի բազում հրեշտակների ձայնը գահի, չորս կենդանիների և երեցների շուրջը. նրանց թիվը բյուր-բյուրավոր և հազար-հազարավոր էր։ Նրանք բարձրաձայն ասում էին. «Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 12:1

Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել. տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը. այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, բոլորը, ովքեր գրքում գրված գտնվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:16

Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:17

Եվ քո աղախինը մտածեց. “Թող իմ տեր թագավորի խոսքը մխիթարություն լինի, որովհետև իմ տեր թագավորը նման է Աստծու հրեշտակի, որը հասկանում է ամեն բան՝ բարին և չարը, և թող քո Տեր Աստվածը քեզ հետ լինի”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 10:3-4

Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. «Կոռնելիո՛ս»։ Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով, և ասաց. "Կոռնելիո՛ս, քո աղոթքը լսվեց, ու քո ողորմություններն Աստծու առաջ հիշվեցին։ Արդ, մա՛րդ ուղարկիր Հոպպե ու կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում. նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի տանը՝ ծովեզերքին"։ Ես էլ իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ, որպեսզի լսենք այն ամենը, ինչ Տիրոջ կողմից հրամայված է քեզ»։ Պետրոսը բացեց բերանն ու ասաց. «Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան։ Նա իր խոսքն ուղարկեց Իսրայելի որդիներին՝ քարոզելով Հիսուս Քրիստոսի միջոցով խաղաղությունը։ Նա է բոլորի Տերը։ Դուք ինքներդ գիտեք այն եղելությունը, որ պատահեց ամբողջ Հրեաստանում։ Այն սկսվեց Գալիլեայից, Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո։ Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկա ենք այն ամենին, ինչ նա արեց հրեաների երկրում և Երուսաղեմում, որին սպանեցին՝ փայտից կախելով։ Իսկ նա, հրեշտակին նայելով, զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Նա ասաց նրան. «Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծու առաջ բարձրացան՝ քո մասին հիշեցնելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 12:10-11

Երբ նրանք անցան առաջին և երկրորդ պահապաններից, հասան մինչև երկաթյա դուռը, որ դեպի քաղաք էր տանում։ Այն ինքնիրեն բացվեց նրանց առաջ։ Նրանք դուրս ելան և մի փողոց անցան, և հրեշտակն իսկույն հեռացավ նրանից։ Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:25

Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 33:23-24

Եթե նրա համար մի միջնորդող հրեշտակ կա, հազարից մեկը, որ մարդուն նրա ուղղությունն իմացնի, Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 63:9

Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղություն քաշեց, նրա առաջ կանգնող հրեշտակն ազատեց նրանց։ Նա նրանց փրկեց իր սիրով և գթությամբ, նրանց բարձրացրեց և կրեց նրանց վաղնջական բոլոր օրերում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 28:2-3

Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։ սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 15:10

Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 14:6

Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:3

Ապավինության վե՛մ եղիր ինձ համար, որ միշտ գամ քեզ մոտ. դու հրամայեցիր, որ փրկես ինձ, որովհետև իմ վեմը և իմ բերդը դու ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 12:7-9

Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 16:7

Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:5-8

Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 6:2-3

Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։ Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 7:10

Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանը նստեց, և գրքերը բացվեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:1-2

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին։ Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:41

Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 12:8

Այդ օրը Տերը պիտի պաշտպանի Երուսաղեմում բնակվողին, նրանց միջի տկարն այն օրը Դավթի պես կլինի, և Դավթի տունը՝ Աստծու պես, ինչպես Տիրոջ հրեշտակը նրանց առաջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 22:8-9

Եվ ես՝ Հովհաննեսս, այս բաները լսողն ու տեսնողը, երբ լսեցի ու տեսա, ընկա, որ երկրպագեմ այն հրեշտակի ոտքերի առաջ, որ այս բաները ցույց էր տալիս ինձ։ Եվ նա ինձ ասաց. «Զգուշացի՛ր, մի՛ արա այս, որովհետև ես ծառայակից եմ քեզ, քո եղբայր մարգարեներին և այս գրքի մարգարեության խոսքերը պահողներին. Աստծո՛ւն երկրպագիր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:2

Օտարասիրությունը մի՛ մոռացեք. դրա շնորհիվ ոմանք առանց գիտենալու հրեշտակներ հյուրընկալեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:7-8

Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 20:1

Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:23

որովհետև իմ հրեշտակը կգնա քո առջևից և քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես պիտի կոտորեմ նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 7:11

Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:31

բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 10:21

Չկա մեկը, որն ինձ զորակցի սրանց դեմ, բացի քո իշխան Միքայելից։ Սակայն ես քեզ պիտի տեղեկացնեմ ճշմարտության գրքում գրվածը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 3:2

Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 22:31

Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 19:1-2

Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։ Բայց այն մարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին և Ղովտին իրենց մոտ՝ տուն առան և դուռը փակեցին։ Եվ այն մարդկանց, որոնք տան դռան մոտ էին, ամենափոքրից մինչև ամենամեծը կուրացրին. այնպես որ շատ հոգնեցին դուռը փնտրելով։ Մարդիկ ասացին Ղովտին. «Ուրիշ էլ ո՞վ ունես այստեղ. փեսա, որդիներ, դուստրեր և քաղաքում ով որ ունես, այստեղից դո՛ւրս հանիր, որովհետև մենք կործանելու ենք այս տեղը, քանի որ սրանց աղաղակը մեծ է Տիրոջ առաջ, և Տերն ուղարկել է մեզ, որ կործանենք այն»։ Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։ Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին (որովհետև Տերը ողորմեց նրան)։ Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Ազատի՛ր անձդ, ետ մի՛ նայիր և ամբողջ դաշտում մի՛ կանգնիր. փախի՛ր լեռը, որպեսզի չկորչես»։ Ղովտն ասաց նրանց. «Ո՛չ, Տե՛ր, աղաչում եմ, ահա քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և մեծ էր քո ողորմությունը, որ արիր ինձ՝ փրկելով իմ կյանքը. բայց ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի չարիք չհասնի ինձ, և ես մեռնեմ։ Եվ ասաց. «Իմ տերե՛ր, եկե՛ք, մտե՛ք ձեր ծառայի տունը և գիշերը մնացե՛ք։ Լվացե՛ք ձեր ոտքերը. առավոտյան վաղ վեր կկենաք և ձեր ճամփան կգնաք»։ Նրանք ասացին. «Ո՛չ, մենք գիշերը կմնանք փողոցում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:12-16

“Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։ Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։ Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։ Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 1:20

Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:39-40

Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։ Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։ Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 4:10-11

որովհետև գրված է. "Քեզ համար իր հրեշտակներին կհրամայի, որ քեզ պահեն, որ քեզ ձեռքերի վրա վերցնեն, որպեսզի ոտքդ երբեք քարի չդիպչի" (Սաղ. 91.11-12)»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Թեսաղոնիկեցիներին 1:7

իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:1

Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 24:4-5

Եվ երբ դրա վրա շփոթվել էին, ահա նրանց հայտնվեցին երկու մարդ՝ լուսավոր զգեստներով։ Այս ասելով՝ նրանց ցույց տվեց ձեռքերն ու ոտքերը։ Եվ քանի որ ուրախությունից դեռ չէին հավատում ու զարմացած էին, նրանց ասաց. «Այստեղ ուտելիք ունե՞ք»։ Նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան ու մեղրախորիսխ։ Եվ վերցնելով՝ նրանց առաջ կերավ։ Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Եվ նրանց ասաց. «Գրված է. այսպես պետք է Քրիստոսը չարչարվեր ու երրորդ օրը մեռելներից հարություն առներ, և նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր։ Դուք էլ վկաներն եք այս բաների։ Ահա ես իմ Հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք»։ Երբ նրանք զարհուրեցին ու երեսները գետին խոնարհեցին, նրանց ասացին. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 2:7

Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր, նրան փառքով ու պատվով պսակեցիր.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:35

Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 4:6-7

Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 8:3-4

Մի ուրիշ հրեշտակ եկավ և կանգնեց զոհասեղանի առաջ. նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի բոլոր սրբերին աղոթք մատուցի ոսկե զոհասեղանի վրա, որ գահի առաջ էր։ Եվ խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ հրեշտակի ձեռքից Աստծու առաջ բարձրացավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:1

Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 109:31

Որովհետև նա կանգնում է աղքատի աջ կողմը, որպեսզի նրան փրկի նրանցից, ովքեր դատապարտում են նրա անձը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հուդա 1:9

Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:20

Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 24:31

Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 1:6

Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX))։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:22

Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես իմ բոլոր ասածները, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի և քո հակառակորդներին հակառակորդ կլինեմ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 21:17

Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:35-37

Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգականը՝ Եղիսաբեթը, նա էլ հղիացավ իր ծեր օրով, և նա, որ ամուլ էր համարվում, վեցերորդ ամսվա մեջ է։ Որովհետև Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 10:10-11

Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ և ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ Եվ ինձ ասաց. «Ո՛վ Դանիել, սիրելի՛ մարդ, հասկացի՛ր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, և կանգնի՛ր տեղումդ, որովհետև հիմա քեզ մոտ եմ ուղարկվել»։ Եվ երբ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:17

Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:6-7

Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։ Տերն ինձ հետ է իմ օգնականներով, և ես պիտի նայեմ իմ թշնամիներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 19:15-16

Երբ առավոտ եղավ, հրեշտակները շտապեցրին Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, ա՛ռ կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ Եվ մինչ նա դանդաղում էր, այդ մարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ և նրա աղջիկների ձեռքերից և դուրս հանեցին նրան ու քաղաքից դուրս դրեցին (որովհետև Տերը ողորմեց նրան)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 27:22-24

Իսկ այժմ ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից ոչ մեկի կյանքին վնաս չպիտի հասնի։ Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ, և ասաց. "Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու պետք է կայսեր առաջ կանգնես, և ահա բոլոր նրանց, ովքեր քեզ հետ նավարկում են, Աստված քեզ է շնորհել"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:5-6

Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 41:10

Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 43:2

Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:3-4

Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 1:7

Բայց հրեշտակների մասին ասում է. «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին՝ կրակի բոց» (Սաղ. 104.4)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 62:6

Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք ամբողջ օրն ու գիշերը բնավ չպիտի լռեն։ Դուք, որ Տիրոջը հիշատակում եք, դադար մի՛ առեք

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 13:21-22

Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։ Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:18-20

Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։ Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։ Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 27:23

Քանի որ այս գիշեր ինձ երևաց հրեշտակը այն Աստծու, որին ես պատկանում եմ և պաշտում եմ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:20-21

Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել։ Թող անարատությունը և ուղղամտությունը պահեն ինձ, որովհետև քեզ եմ սպասում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 16:22

Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 51:16

Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 33:27

Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 48:14

Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 5:11

Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:13

Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 19:10

Ես նրա ոտքերի առաջ ընկա, որպեսզի երկրպագեմ նրան, իսկ նա ինձ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, մի՛ արա, ես ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուս Քրիստոսի վկայությունն ունեն։ Տեր Աստծո՛ւն երկրպագիր, որովհետև Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 125:2

Ինչպես Երուսաղեմի չորս կողմը սարեր կան, այնպես էլ Տերն իր ժողովրդի չորս կողմն է այսուհետև մինչև հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 52:12

որովհետև հապճեպ դուրս չպիտի ելնեք և ոչ էլ փախչելով պիտի գնաք, այլ Տերը պիտի գնա ձեր առջևից, և Իսրայելի Աստվածն է լինելու ձեր հետնապահը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 1:10

չէ՞ որ դու նրան, նրա տունը, նրա բոլոր կալվածները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրհնել. նրա հոտերը տարածվել են երկրով մեկ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:2

Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 18:2

Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 14:14

Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 54:17

Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 1:10

Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:5

Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 4:4

Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 59:19

Արևմուտքում պիտի վախենան Տիրոջ անունից, և արևելքում՝ նրա փառքից, որովհետև նա կգա վարար գետի նման, որին Տիրոջ շունչն է քշում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:3

Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 1:5

որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 40:17

Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 58:8

Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 32:7

Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. ազատության երգերով կշրջապատես ինձ։ (Սելա)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:7-8

«Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։ Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 1:8

Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:5

Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 125:1

Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որը չի սասանվում և մնում է հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:31

Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:8

Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 84:11

Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Թեսաղոնիկեցիներին 3:3

Բայց Տերը հավատարիմ է. նա ձեզ կհաստատի և կպահի չարից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:8

Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 94:22

Բայց Տերը ապավեն է ինձ համար. իմ Աստվածն է և իմ հույսի վեմը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:28

Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:12

Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:25-26

Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։ Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 41:13

որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:4

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 17:14

Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 57:1

Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է քեզ վրա, և ես պիտի քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 30:21

Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:5

Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:14-15

Որովհետև նա ինձ սիրեց, և ես կփրկեմ նրան. ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ, և ես պատասխան կտամ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ