Սեռականությունը թեմա է, որի մասին խոսելիս շատերս ամոթ ենք զգում, լռություն ու արգելք ենք տեսնում։ Որպես քրիստոնյաներ պետք է մեզ հարցնենք՝ ո՞րն է Աստծո մտահղացումը մարդկային սեռականության վերաբերյալ։ Աստվածաշունչը լռություն չի պահպանում այս թեմայի շուրջ, այլ ընդհակառակը, շեշտում է մի շարք կարևոր կողմեր։
Եբրայեցիներ 13։4-ում գրված է. «Ամուսնությունը բոլորի մեջ պատվական լինի և անկողինը անպիղծ, որովհետև պոռնիկներին ու շնացողներին Աստված կդատի»։ Ամուսնությունը պատվական ինստիտուտ է, և մենք բոլորս պետք է այն պատվենք։
Պետք է խուսափենք պոռնկությունից։ Աբարակենք, ատենք և փախչենք ամեն անմաքրությունից։ Ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալը Աստծո ատելի բան է։
Թեև սեռականության հանդեպ վերաբերմունքը տարբեր է, պետք է հասկանանք, որ Աստված գեղեցիկ բաներ է ստեղծում, և մենք չպետք է ամաչենք Աստծո ստեղծած ոչ մի բանից։ Աստված է ստեղծել սեռականությունը, և այն միայն ամուսնական ուխտի շրջանակներում է օրինական։ Ամուսնությունը Աստծո կողմից սահմանված ուխտի կնիքն է։ Աստվածային սկզբունքը ցույց է տալիս, որ Աստված սեռականությունը ստեղծել է ամուսնության, ոչ թե ամուսնությունից դուրս հարաբերությունների համար։
Երբ զույգը հավատարիմ է, նրանք սեռական հարաբերություն ունենալուց սեռավարակներով չեն վարակվի։ Սակայն, եթե նրանցից մեկը խախտի ուխտը և ամուսնությունից դուրս հարաբերություն ունենա, ապա կարող է վարակվել տարբեր հիվանդություններով և կրել այդ մեղքի այլ հետևանքները։
Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։
Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։
Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է,
Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։
Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։ Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։ Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։ Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։ Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։
Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։
Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։
Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։
Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։ Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։
Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։
Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով»։
Կանչեցին Ղովտին և ասացին նրան. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան. նրանց դո՛ւրս բեր մեզ մոտ, որ գիտենանք նրանց»։
Ոչ ոք չմոտենա իր արյունակից հարազատին՝ նրա մերկությունը բանալու համար. ես եմ Տերը։ Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս. նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։
Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։
Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։
Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպես պառկում են մի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։ Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ, մերձենա նրան, բայց հետո ատի նրան, զրպարտչական խոսքեր ասի նրա մասին և վարկաբեկի նրա անունը՝ ասելով. “Ես այս կնոջն առա, բայց երբ մերձեցա նրան, կույս չգտա”, այն ժամանակ աղջկա հայրն ու մայրը իրենց աղջկա կուսության նշանը թող առնեն և դուրս տանեն քաղաքի ծերերի առաջ, հրապարակ՝ դռան մոտ։ Աղջկա հայրը կասի ծերերին. “Իմ աղջկան կնության տվեցի այս մարդուն, բայց նա ատում է նրան. ահա զրպարտչական խոսքեր է բարդում նրա վրա՝ ասելով, թե՝ "Քո աղջկան կույս չգտա"։ Ահա՛ իմ աղջկա կուսության նշանը”։ Եվ հագուստը կփռեն քաղաքի ծերերի առաջ։ Այդ քաղաքի ծերերը կվերցնեն և կհանդիմանեն այդ մարդուն, նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։ Բայց եթե քո եղբայրը քեզ մոտիկ չի ապրում, կամ նրան չես ճանաչում, ապա դրան կբերես քո տունը, և այն քեզ մոտ կմնա, մինչև որ քո եղբայրը փնտրի նրան. հետո այն կվերադարձնես նրան։ Իսկ եթե այդ բանն ստույգ լինի, և աղջկա կուսությունը չհաստատվի, այն ժամանակ աղջկան թող դուրս բերեն իր հոր տան դուռը, և քաղաքի մարդիկ քարկոծեն նրան, որ մեռնի, որովհետև Իսրայելում նա անզգամություն է արել՝ պոռնկանալով իր հոր տանը։ Այսպիսով չարությունը կվերացնես քո միջից։
Եթե մեկը ամուսին ունեցող մի կնոջ հետ պառկած գտնվի, ապա երկուսն էլ՝ այդ կնոջ հետ պառկող մարդը և այդ կինը, պետք է սպանվեն։ Դրանով դուք չարությունը կվերացնեք Իսրայելի միջից։
Եթե մի կույս աղջիկ նշանված լինի մի մարդու հետ, և քաղաքում մի տղամարդ հանդիպի նրան ու պառկի նրա հետ, այն ժամանակ երկուսին էլ դուրս կբերեք այդ քաղաքի դուռը և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան՝ նրա համար, որ չաղաղակեց քաղաքում, իսկ տղամարդուն՝ նրա համար, որ լլկել է իր մերձավորի նշանածին։ Եվ չարությունը կվերացնես քո միջից։
Եթե մի տղամարդ չնշանված մի կույս աղջկա հանդիպի ու բռնություն գործադրելով պառկի նրա հետ, և նրանք բռնվեն, ապա աղջկա հետ պառկող մարդը աղջկա հորը պետք է տա հիսուն սիկղ արծաթ. և քանի որ նա լլկել է աղջկան, պետք է ամուսնանա նրա հետ և իր ամբողջ կյանքի ընթացքում չի կարող արձակել նրան։
Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։ և եթե թագավորի բարկությունը բորբոքվի, ու քեզ ասի. “Ինչո՞ւ մոտեցաք քաղաքին պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։ Ո՞վ սպանեց Հերոբեսեթի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի կտոր գցեց, և նա մեռավ Թեբեսում։ Ինչո՞ւ մոտեցաք պարսպին”, դու էլ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել”»։ Եվ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչի համար Հովաբը ուղարկել էր նրան։ Եվ պատգամաբերն ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզ գերազանցեցին և դաշտ դուրս եկան մեր դեմ, բայց մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դուռը. և աղեղնավորները պարսպի վրայից նետեր արձակեցին քո ծառաների վրա, և թագավորի ծառաներից մեռան, և քո ծառա քետացի Ուրիան էլ է մեռել»։ Եվ Դավիթը պատգամաբերին ասաց. «Այսպես կասես Հովաբին. “Թող այդ բանը չար չթվա քո աչքին, որովհետև սուրը մերթ այսպես է հարվածում, մերթ՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ և քանդի՛ր այն”։ Իսկ դու քաջալերի՛ր նրան»։ Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։ Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։ Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին. և ասացին. «Դա Բերսաբեն է՝ Էլիամի աղջիկը, քետացի Ուրիայի կինը»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց և վերցրեց նրան, ու կինը եկավ նրա մոտ, և Դավիթը պառկեց նրա հետ. և կինը նոր էր մաքրվել իր դաշտանից. նա վերադարձավ իր տուն։
Եվ մոտեցրեց նրան, որ ուտի, բայց նա բռնեց նրան և ասաց նրան. «Եկ պառկի՛ր ինձ հետ, քո՛ւյրս»։ Թամարն ասաց նրան. «Ո՛չ, եղբա՛յրս, ինձ մի՛ բռնաբարիր, որովհետև Իսրայելում այսպիսի բան չի արվում. մի՛ արա այդ անզգամությունը։ Ես ո՞ւր տանեմ իմ նախատինքը, իսկ դու էլ անզգամներից մեկը կլինես Իսրայելում։ Դու հիմա խոսի՛ր թագավորի հետ, և նա չի մերժի ինձ քեզ տալու»։ Բայց Ամնոնը չուզեց լսել նրա խոսքը և նրանից ավելի ուժեղ լինելով՝ բռնեց նրան, հարկադրեց նրան և պառկեց նրա հետ։
Դու քո ջրամբարի՛ց ջուր խմիր և քո ջրհորի միջից հոսող ջրից։ Մի՞թե քո աղբյուրները պիտի տարածվեն փողոցում, ջրերի վտակները՝ հրապարակներում։ Դրանք միայն քոնը թող լինեն և ոչ թե օտարներինը և քոնը. Քո աղբյուրը թող օրհնյալ լինի, և ուրախացի՛ր քո երիտասարդության կնոջ հետ։ Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։
Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակ կնոջ շողոքորթող լեզվից։ Քո սրտում նրա գեղեցկությունը մի՛ ցանկացիր, և նա թող քեզ չհրապուրի իր թարթիչների շարժումով, Որովհետև մի պոռնիկ կնոջ պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, իսկ շնացող ամուսնացած կինը պատվական հոգին կորսա։ Հնարավո՞ր է, որ մի մարդ կրակ ունենա իր ծոցի մեջ, և նրա զգեստները չայրվեն։ Կամ կարելի՞ է, որ մի մարդ թեժ ածուխների վրա ման գա, և նրա ոտքերը չայրվեն։ Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։
Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։ Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։ Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։
«Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։ Բայց նա չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։
Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։
Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուց լավ է։ Ախորժելի է քո հոտավետ յուղերի բուրմունքը. հեղված յուղի պես է քո անունը. դրա համար էլ օրիորդները սիրում են քեզ։ Քաշի՛ր ինձ, ետևիցդ. վազե՜նք. թագավորն ինձ տարավ իր ներքնասենյակները. ցնծանք և ուրախանանք քեզնով. քո սերը գինուց ավելի գովենք. իրավացիորեն են սիրում քեզ։
Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։ Երդվել եմ տալիս ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք սիրուհուս, մինչև որ ինքը չբարեհաճի։
Ի՜նչ գեղեցիկ է քո սերը, ո՛վ իմ քույր հարս, քո սերը գինուց որքա՜ն լավ է, և քո յուղերի բուրմունքը՝ ամեն համեմունքից։ Մեղր է կաթում քո շրթունքներից, ո՛վ հարս, մեղր ու կաթ կա լեզվիդ տակ, և հանդերձներիդ անուշահոտությունը Լիբանանի հոտի նման է։ Փակված այգի է իմ քույրը, հարսը, փակված ակն է, կնքված աղբյուր է։
Ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ վայելուչ ես, ո՛վ իմ ցանկալի սիրուհի։ Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։ Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։ Եվ քիմքդ՝ նման ազնիվ գինու, որ հոսում է իմ սիրեկանի համար, որ հոսում է իմ շրթունքների և ատամների վրա։
Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։ Ո՞ւմ եք ծաղրում, ո՞ւմ վրա եք բացում ձեր լայն բերանը և երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստության սերունդ, դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։
Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։
Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել, կրակի միջով անցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։ Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին, երբ իրենց որդիներին մորթեցին իրենց կուռքերի համար, և նույն օրը մտան իմ սրբարանը, որպեսզի այն պղծեն. ահա այսպես արեցին իմ տան մեջ։
Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ։ Նրա մայրը՝ Մարիամը, Հովսեփի հետ նշանված էր։ Նախքան նրանց՝ միմյանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։
Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" (Ելք 20.14, Բ Օր. 5.18)։ Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։
Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2) ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն" (Ծնն. 2.24), որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։
Որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են դուրս գալիս ու պղծում մարդուն»։
Բայց արարչագործության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց ու ասաց. "Դրա համար տղամարդն իր հորն ու մորը կթողնի և իր կնոջը կմիանա։ Եվ երկուսը մեկ մարմին կլինեն". հետևաբար այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի»։
Եվ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Այս աշխարհի մարդիկ են կին առնում ու մարդու գնում։ Իսկ նրանք, որոնք արժանի կլինեն մեռելներից հարություն առնելու և նոր աշխարհում ապրելու, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան։
Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, և նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները, էգերի հետ բնական հարաբերությունը թողած, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին անում և փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորությանն արժանի փոխհատուցումը։
Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։
Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։ Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունը բավարարելու համար։
Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։
Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։
Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։
Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն, այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի, սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։ Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացած կինն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։ Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։ Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։ Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը կենդանի է։ Իսկ եթե նրա ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։ Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։
Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։
Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։
Անհավատների հետ սերտ հարաբերություններ մի՛ ունեցեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, կամ լույսը խավարի հետ ի՞նչ կապ կարող է ունենալ։ Քրիստոսի և Բելիարի միջև ի՞նչ համաձայնություն կարող է լինել, կամ հավատացյալի և անհավատի միջև ի՞նչ հարաբերություն կարող է լինել։
Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։
Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին,
Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Ծնն. 2.24)։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։ Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։
Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով, ոչ թե ցանկության կրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։
Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։
որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր, խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։
Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։
Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։
Որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։
Եվ շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։
մանավանդ նրանց, որոնք գնում են մարմնական պիղծ ցանկության հետևից և արհամարհում Աստծու իշխանությունը։ Հանդուգն ու ինքնահավան՝ նրանք չեն վախենում երկնային փառքը հայհոյելուց,
Պոռնկությամբ լի աչքեր ունեն, մեղանչելուց չեն հագենում, խաբում են երերուն հոգիներին, ագահությամբ բռնված սրտեր ունեն, անեծքի որդիներ են,
Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։
ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղած քաղաքները, որոնք սրանց նման պոռնկացան և այլ բնույթի էության հետևից գնացին, իբրև օրինակ դարձան՝ հավիտենական կրակի դատաստանն ընդունելով։
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ՝ այն, որ այդտեղ պահում ես Բաղաամի վարդապետությանը հետևողներին, որը Բաղակին սովորեցրեց Իսրայելի զավակներին գայթակղեցնել, որպեսզի նրանք կուռքերին զոհաբերված միս ուտեն և պոռնկություն անեն։
Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թույլ ես տալիս Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն "մարգարեուհի" է կոչում, իմ ծառաներին ուսուցանի և մոլորեցնի, որ պոռնկություն անեն և կուռքերին զոհած միս ուտեն։ Ես նրան ժամանակ տվեցի, որ իր պոռնկությունից ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողին կգցեմ, իսկ նրա հետ շնացողներին՝ մեծամեծ նեղությունների մեջ, եթե իրենց գործերից չապաշխարեն։
Եվ չապաշխարեցին իրենց մարդասպանություններից, ո՛չ էլ իրենց կախարդանքներից, ո՛չ էլ իրենց պոռնկությունից, ո՛չ էլ իրենց գողություններից։
Սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են. սրանք գնում են Գառի հետևից, ուր էլ նա գնա։ Սրանք գնվեցին մարդկանցից՝ Աստծուն և Գառին իբրև երախայրի։
Եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը ու խոսեց ինձ հետ՝ ասելով. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը, որ շատ ջրերի վրա է նստում։ նրանցից հինգն ընկան, և մեկը թագավորում է, իսկ մյուսը դեռ չի եկել, և երբ գա, քիչ ժամանակ պետք է մնա։ Եվ այն գազանը, որ կար ու չկա, ութերորդ թագավորն է, բայց այն յոթից է և դեպի կորստյան է գնալու։ Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, այլ այն գազանի հետ որպես թագավոր մեկ ժամ իշխանություն պիտի ստանան։ Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ Սրանք պատերազմելու են Գառան հետ, և Գառը հաղթելու է նրանց, որովհետև տերերի Տերն է ու թագավորների Թագավորը։ Եվ ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։ Եվ ինձ ասաց. «Ջրերը, որ տեսար, որտեղ պոռնիկը նստած է, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։ Տասը եղջյուրները, որ տեսար, և գազանը, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի նրան ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն և կրակով այրեն նրան, քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակարծիք լինեն և իրենց թագավորությունը գազանին տան, մինչև որ Աստծու խոսքերը կատարվեն։ Եվ կինը, որին տեսար, այն մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորների վրա»։ Նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ երկրի բնակիչները նրա պոռնկության գինուց հարբեցին»։
Եվ նրա ճակատին խորհրդավոր մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մայրը պոռնիկների և երկրի գարշելիների»։
Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց խմեցին բոլոր ազգերը, և երկրի թագավորները նրա հետ պոռնկացան, ու երկրի վաճառականները նրա զեխության զորությունից հարստացան»։
Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք նրա հետ պոռնկացան և զեխություն արեցին։ Երբ նրա այրվելու ծուխը տեսնեն,
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։
Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։
Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նրա գինը գոհարներից շատ ավելի է։ Նրա վրա վստահ է իր ամուսնու սիրտը, և ավարի կարիք չի լինի։ Նա իր կյանքի բոլոր օրերին նրան բարիք կբերի և ոչ թե չարիք։
Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։
Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։ Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։
Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։
Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։
Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։
Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։
Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։