Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 6:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Ով շնանում է մի կնոջ հետ, պակասամիտ է. ով անում է այս բանը, կործանում է իրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Իսկ եթե շնանա մտքի պակասության պատճառով, կորստի է մատնում իր անձը,

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 6:32
25 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,


Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։


«Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։


Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։


Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։


Լավ կերակրված ցանկամոլ ձիեր են, ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա է խրխնջում։


«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է.


Սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։


Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։


Նա վերք և անարգանք կգտնի, և նրա նախատինքը չի ջնջվի։


Հանճարի շրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համար է։


Արդարի շրթունքները սնուցում են շատերին, իսկ հիմարները մեռնում են պակասամտությունից։


Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։


Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։


Անցա ծույլ մարդու արտի մոտով և պակասամիտ մարդու այգու մոտով.


Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ