Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

ՏԱԱԾՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՏԱԱԾՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սիրելի՛ս, նայիր՝ Աստված բնության արարիչն է։ Երկինքն ու երկիրը, աշխարհն ու դրա մեջ եղած ամեն ինչ Նրանն է, Նա է ստեղծել։ Ինչպես գրված է՝ «քանզի վեց օրում Տերը արարեց երկինքը եւ երկիրը, ծովը եւ դրանց մեջ եղած ամեն ինչը, եւ յոթերորդ օրը հանգստացավ. դրա համար Տերը օրհնեց հանգստության օրը եւ սրբագործեց այն» (Ելք 20։11)։ Ամեն ինչ կատարյալ ստեղծեց, գովեստի է արժանի իր արարած բոլոր հրաշքների համար։

Եկե՛ք Աստծուց վախենանք ու փառք տանք Նրան, որովհետև դատաստանի ժամը մոտեցել է։ Եկե՛ք երկրպագենք երկնքի ու երկրի, ծովի ու ջրերի ակունքների Արարչին։ Եկե՛ք ողջ փառքը տանք Աստծուն։ Երբ բնությամբ ես վայելում, լինի դա ծովափը, թե ծառերը, լեռները, հիշի՛ր, որ քո Արարիչն է դրանք այդքան գեղեցիկ ու կատարյալ ստեղծել։ Մի՛ մոռանա փառք տալ Աստծուն։




ԱՌԱԿՆԵՐ 12:10

Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:9

Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 1:26

Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:14

Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:26

Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 25:4

Կալում աշխատող եզան դունչը չկապես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 27:23

Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 147:9

Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:5

Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած, նրան մի՛ թող, տիրոջ հետ նրան անպատճառ ազատի՛ր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:6

Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 20:10

Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 65:25

Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 6:6-8

Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր. Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի, Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 12:6

Չէ՞ որ հինգ ճնճղուկը, որ երկու ասսարիոնով են վաճառում, նույնիսկ դրանցից մեկը Աստծու առաջ մոռացված չէ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:24

Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՈՎՍԵԵ 2:18

Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՆԱՆ 4:11

Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 22:6-7

Եթե ճանապարհին քո առջև մի ծառի կամ գետնի վրա ձագերով կամ ձվերով թռչունի բույն պատահի քեզ, և մայրը նստած լինի ձագերի կամ ձվերի վրա, ապա մորը չվերցնես իր ձագերի հետ. ազատ կարձակես մորը, իսկ ձագերին կվերցնես քեզ համար, որպեսզի բարի լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:12

Վեց օր քո գո՛րծն արա, իսկ յոթերորդ օրը հանգստացի՛ր, որպեսզի հանգստանան քո եզն ու էշը, նաև քո աղախնի որդին ու օտարականը շունչ առնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 2:15

Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 11:6

Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 25:7

քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 38:41

Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 148:10

Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 23:11

բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 14:21

Սատկած ոչինչ չուտեք։ Այն կտաս քո քաղաքում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառես օտարազգուն, որովհետև դու քո Տեր Աստծու համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:10-11

Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:11

Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 8:6-8

Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝ Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 22:28

Կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ նույն օրը չմորթեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 14:5

Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞ւմ էշը կամ եզը ջրհորն ընկնի, և նա իսկույն չհանի նրան շաբաթ օրով»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 12:1

Խրատ սիրողը գիտություն է սիրում, իսկ հանդիմանությունն ատողը անխելք է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 43:20

Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 10:34

Մոտեցավ, նրա վերքերը կապեց՝ վրան ձեթ ու գինի լցնելով, իր գրաստի վրա դնելով՝ նրան մի իջևանատուն տարավ ու խնամեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 9:9

որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:8-9

Քեզ չեմ հանդիմանում քո ընծաների համար, և քո ողջակեզները միշտ իմ առջև են։ Քո տնից արջառ չեմ վերցնում և ոչ էլ այծեր՝ քո փարախներից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 3:19

Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 34:15

Այնտեղ բույն կշինի նետօձը, ձու կածի, ձագեր կհանի և կխնամի նրանց իր հովանու տակ. նաև այնտեղ կհավաքվեն ուրուրները՝ ամեն մեկն իր ընկերոջ հետ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 12:11-12

Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:27

Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 39:1

«Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:11

Նրանք խմելու ջուր են տալիս բոլոր վայրի գազաններին, և վայրի էշերը կոտրում են իրենց ծարավը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 147:8

Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 11:7

Կովը արջի հետ կարածի, և նրանց ձագերը կպառկեն միասին։ Առյուծն արջառի նման հարդ կուտի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 27:26

Գառները հագուստիդ համար կլինեն, և նոխազները՝ դաշտի գինը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 38:39

Կարո՞ղ ես առյուծի համար որս որսալ և կորյունների ախորժակը հագեցնել,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 21:33-34

Եթե մեկը հոր բաց անի, կամ մեկը փոս փորի ու չծածկի, և դրանց մեջ եզ կամ էշ ընկնի, փոսի տերը պիտի տուժի. նա փող պիտի վճարի նրանց տիրոջը, և սատկած կենդանին իրենը պիտի լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 34:14

Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:15

Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 2:19

Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:12

Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 31:8

Բա՛ց բերանդ համրի համար և բոլոր անօգնականների դատի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 12:24

Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:16

Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 1:28

Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 29:5

Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 11:9

Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:7

Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ Աստված, և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 35:11

Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:31

բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 84:3

Ծիտն էլ տուն գտավ, և ծիծեռնակը՝ բույն իր համար, որ իր ձագերին դնի նրա մեջ, այսինքն՝ քո զոհասեղանների մոտ, ո՛վ Զորությունների Տեր, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 8:1

Աստված հիշեց Նոյին և բոլոր կենդանիներին ու բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին։ Աստված քամի բերեց երկրի վրա, և ջրերը նվազեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 22:32-33

Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։ Էշն ինձ տեսավ և երեք անգամ քաշվեց իմ առաջից։ Եթե նա չքաշվեր իմ առաջից, հիմա ես սպանած կլինեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 6:19-20

Բոլոր անասուններից և բոլոր էակներից՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։ Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց հավանածներից կին էին առնում իրենց համար։ Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 22:4

Երբ եղբորդ էշը կամ եզը ճանապարհի վրա ընկած տեսնես, չանտեսես դրան. անպատճառ նրա հետ ոտքի՛ կանգնեցրու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 22:30

Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 147:8-9

Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում. Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 11:2-3

«Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասացե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել։ Չորս ոտքի վրա գնացող և թռչող ամեն զեռուն թող պիղծ լինի ձեզ համար։ Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք դրանք, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։ Դրանցից սրանք կուտեք. մորեխը և այն, ինչ սրա տեսակից է, ջորյակը և այն, ինչ սրա տեսակից է, խարագուլը և այն, ինչ սրա տեսակից է, օձամարտը և այն, ինչ սրա տեսակից է։ Մնացած բոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, պիղծ են ձեզ համար։ Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո. և ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։ Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։ Չորքոտանի բոլոր կենդանիներից նրանք, որոնք իրենց թաթերի վրա են քայլում, անմաքուր են ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։ Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո. դրանք անմաքուր են ձեզ համար։ Երկրի վրա սողացող կենդանիներից սրանք են անմաքուր ձեզ համար. աքիսը, մուկը, տիտեռը և այն, ինչ սրանց տեսակից է, Կուտեք բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասունները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 22:1

«Երբ տեսնես, որ հայրենակից քո եղբոր եզը կամ ոչխարը մոլորված է, անտես չանես դրան, կվերադարձնես քո եղբոր մոտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 30:24-25

Չորս բան կա երկրի վրա, որ փոքր են, բայց իմաստուններից իմաստուն են. Մրջյունները մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամռանն են պատրաստում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:4

Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 7:2-3

Բոլոր մաքուր անասուններից քեզ հետ կվերցնես յոթ-յոթ հատ՝ արու և էգ. իսկ այն անասուններից, որ անմաքուր են, երկու-երկու հատ՝ արու և էգ։ Ջրերը տասնհինգ կանգուն վեր բարձրացան, և սարերը ծածկվեցին։ Երկրի վրա շարժվող ամեն մարմին՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն, թե՛ գազան և թե՛ երկրի վրա սողացող ամեն սողուն և ամեն մարդ մեռավ։ Ցամաքի վրա եղած ամեն բան, որ կենդանության շունչ ուներ իր ռունգերի մեջ, մեռավ։ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։ Ջրերը երկրի վրա հարյուր հիսուն օր բարձրացած մնացին։ Երկնքի թռչուններից էլ յոթ-յոթ հատ՝ արու և էգ, որպեսզի տեսակը պահպանվի ամբողջ երկրի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 13:12

Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 5:14

Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 2:7

Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 22:10

Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 8:4-8

Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ. Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից, բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։ Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝ Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 9:3-4

Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։ Միայն միսը իր կյանքով, այսինքն՝ իր արյունով չուտեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 107:9

Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 39:19-25

Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։ Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս, Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։ Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։ Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։ Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։ Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։ Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 19:19

Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 30:29-31

Երեքն են, որ գեղեցիկ են քայլում, և չորսն են, որ վայելուչ ընթացք ունեն. Ես իմաստություն չեմ սովորել և Ամենասուրբի գիտությունը չգիտեմ։ Առյուծը, որ գազանների զորավորն է և ոչ մի բանի երեսից չի շրջվում, Աքաղաղը, այծը և թագավորը, որի զորքն իր հետ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 3:21

Ո՞վ գիտի, թե մարդկանց որդիների հոգին վեր է գնում, իսկ անասունի հոգին ներքև է գնում՝ գետին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 1:24

Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 17:14

որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 66:3

Արջառ մորթողը մարդասպանի նման է, գառ զոհողը շուն զոհաբերող է, ընծա նվիրաբերողը խոզի արյուն մատուցողի նման է, հիշատակի կնդրուկ վառողը կուռք պաշտողի նման է։ Նրանք ընտրել են իրենց ճանապարհները, և իրենց գարշելի քանդակները հաճելի են իրենց հոգուն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 12:7

Բայց հարցրո՛ւ անասուններին, որ քեզ սովորեցնեն, և երկնքի թռչուններին, որ քեզ իմացնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:17

Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:14-15

Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։ Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 65:17

Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 39:13-18

Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։ Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում. Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։ Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։ Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։ Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:12

Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 63:14

Ինչպես որ անասունը հովիտ է իջնում, Տիրոջ հոգին հանգստացրեց նրանց»։ Այդպես էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որպեսզի փառավոր անուն ձեռք բերես քեզ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Ամենակարող Աստված, Քեզ փառք եւ պատիվ։ Բարի Հայր, երկնքի ու երկրի Արարիչ։ Խորհրդով շնորհակալ եմ բնության համար, շնորհակալ եմ, որ մեր սեղանին հաց ես դնում, որ մեզ անհրաժեշտ սնունդ ես տալիս։ Խնդրում եմ, Տեր, սեր ու հոգատարություն դիր սրտիս մեջ այս երկրի հանդեպ, որը դու ինձ ես պարգևել, սովորեցրու հոգ տանել Քո ստեղծագործության համար։ Օգնիր ինձ գնահատել ու հարգել կենդանիների, անտառների կյանքը։ Քո խոսքն է ասում. «Քոնն է երկինքը, քոնն է նաեւ երկիրը. աշխարհն ու նրա ամեն ինչ դու ես ստեղծել»։ Թող չչարաշահենք բնությունը։ Խնդրում եմ, զորացրու ինձ, որ կարողանամ հոգ տանել կենդանիների մասին, պահպանել Քո արարչագործությունը, որովհետև ես էլ եմ պատասխան տալու։ Աղոթում եմ նրանց համար, ովքեր աշխատում ու ջանք չեն խնայում բուսական եւ կենդանական աշխարհը պաշտպանելու, ովքեր պաշտպանում են բնության գեղեցկությունը, վտանգված տեսակները, ովքեր պայքարում են ավելի մաքուր աշխարհի համար։ Խնդրում եմ նաև, որ բոլորը կարողանան իմաստությամբ ու զգուշությամբ օգտվել բնության եւ նրա պարգեւներից։ Հիսուսի անունով, Ամեն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ