Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 12:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը, որ երկու ասսարիոնով են վաճառում, նույնիսկ դրանցից մեկը Աստծու առաջ մոռացված չէ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառվում, սակայն նրանցից ոչ մեկը Աստծու առաջ մոռացված չէ։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 12:6
8 Խաչաձեւ Հղումներ  

Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։


Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։


Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։


Նայե՛ք շուշաններին՝ ինչպե՛ս են մեծանում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում են։ Բայց ասում եմ ձեզ. Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ դրանցից մեկի նման չհագնվեց։


Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ