Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 3:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Քանզի նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների և թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և մյուսի մահը, և երկուսն էլ նույն շունչն ունեն. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 3:19
18 Խաչաձեւ Հղումներ  

Բայց մարդը պատվի մեջ չի մնում. անասունների նման է, որոնք կորչում են։


Մարդը, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։


Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։


Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։


Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։


Մենք անշուշտ պիտի մեռնենք, ինչպես գետնին թափված ջուրը, որ էլ չի հավաքվելու։ Բայց Աստված չի ուզում հոգին առնել, այլ միջոցներ է խորհում, որ իրենից աքսորվածը աքսորված չմնա։


այսինքն՝ եթե այս մարդիկ մեռնեն այնպես, ինչպես մեռնում է ամեն մարդ, կամ եթե սրանց պատիժը լինի մարդկային պատժի նման, ապա ինձ Տերը չի ուղարկել։


Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն, որովհետև սա՛ է ամեն մարդու վերջը, և ապրողը դա իր սրտի մեջ պիտի պահի։


Ամեն բան ամենքի համար է. նույն վախճանը լինում է արդարին և անիրավին, բարի և մաքուր մարդուն ու անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, ինչպես բարին է, այնպես էլ մեղավորն է, երդում անողը երդումից վախեցողի պես է։


Քանի որ մարդը չգիտի իր ժամանակը. ինչպես որ ձկներն են բռնվում չար ուռկանով, ինչպես որ թռչուններն են բռնվում ծուղակի մեջ, նրանց նման էլ մարդկանց որդիներն են բռնվում որոգայթի մեջ մի չար ժամանակում, որը հանկարծ նրանց վրա է գալիս։


Սա է նրանց ճանապարհը, ովքեր հիմար են, սակայն նրանց հետևողները հավանում են նրանց խոսքը։ (Սելա)։


Ես տեսա այն բոլոր գործերը, որ գործվել են արեգակի տակ, և բոլորն ահա ունայնություն էին, քամուն հետապնդում։


Ես իմ միտքը տվեցի իմաստությունը հասկանալու և խենթությունն ու անխելքությունը հասկանալու. հասկացա, որ սա էլ է քամու աշխատանք եղել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ