Բ ՕՐԵՆՔ 5:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստյան օրն է. այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան, ո՛չ քո աղախինը, ո՛չ քո եզը, ո՛չ քո էշը, քո անասուններից ո՛չ մեկը, ո՛չ էլ քո հարկի տակ գտնվող օտարականը, որպեսզի քո ծառան և քո աղախինն էլ հանգստանան քեզ նման։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ14 իսկ յոթերորդ օրը շաբաթ է, նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն, այդ օրը ոչ մի գործ չպետք է անես, ո՛չ դու, ո՛չ քո տղան ու դուստրը, ոչ քո ծառան ու աղախինը, ո՛չ իսկ քո եզը, քո էշն ու քո մյուս անասունները, ինչպես նաև քո հարկի տակ գտնվող եկվորը, որովհետև քո ծառան ու աղախինը պետք է հանգստանան, ինչպես և դու։ Տես գլուխը |