Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

ՏԱԾԵՐ ՑԱՎԻ ԵՎ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՏԱԾԵՐ ՑԱՎԻ ԵՎ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կյանքի ընթացքում անխուսափելիորեն բախվում ենք դժվարությունների՝ կորուստներ, ֆինանսական խնդիրներ, հիվանդություններ… Շատ են այդ դժվարությունները, որոնց պետք է դիմակայենք տարիների ընթացքում։ Բայց ինչքա՜ն մխիթարական է իմանալ, որ Աստված մեզ հետ է ամեն պահի ու միշտ կօգնի։

Աստվածաշնչում կգտնես հրաշալի խոսքեր, որտեղ Աստված հիշեցնում է, որ չի լքի մեզ, որ միշտ մեզ հետ կլինի, որ չվախենանք, որովհետև ինքն է մեր համար պայքարողը։ Աստված մեզ մխիթարում է ու ժամանակին օգնության է հասնում։ Նրա օգնությամբ կշարունակես առաջ գնալ՝ վստահելով Նրան, ով ամեն ինչ կարող է և իր սիրելի Որդուն տվեց քեզ համար՝ քո սիրո համար։




Բ Տիմոթեոսին 3:12

Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:10-12

Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։ Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:10

Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 12:10

Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:20

Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. "Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը"։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:18

Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:22

Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 4:12-13

Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:35-36

Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:35-37

Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» (Սաղ. 44.22)։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:19

Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:11

Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:15

Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:22-23

Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։ Այդ օրն ուրա՛խ եղեք ու ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, որովհետև մարգարեների հանդեպ նրանց հայրերը նույն կերպ էին վարվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:14

Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 14:22

Նրանք, աշակերտների սրտերն ամրացնելով, խնդրում էին, որ շարունակեն հավատի մեջ հաստատուն մնալ. «Մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու արքայություն»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 23:4

Եթե մահվան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը մխիթարում են ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:14

Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 2:6

Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 29:11

Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:86

Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 7:1-2

Ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, ես քեզ եմ ապավինել. փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ, Իմ վահանն Աստված է, որ փրկում է սրտով ուղիղներին։ Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա. Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել, Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։ Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։ Հոր փորեց և խորացրեց, բայց ինքն ընկավ իր շինած հորի մեջ։ Նրա չարությունը պիտի իր գլխին գա. նրա անիրավությունը իր գագաթի վրա պիտի իջնի։ Ես պիտի փառաբանեմ Տիրոջը իր արդարության համար և սաղմոս ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։ Որ առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն, և ազատող չլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:87

Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:22

Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 1:29

Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 24:9

Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 4:12

Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով։ Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:33

Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Թեսաղոնիկեցիներին 1:4

Այնպես որ մենք Աստծու եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների և նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 5:8

Դո՛ւք էլ համբերատար եղեք, ձեր սրտերը ամրացրե՛ք, որովհետև Տիրոջ գալուստը մոտեցել է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 2:3

Չարչարակի՛ց եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 4:14

Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:9

Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 2:3

Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:44

Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:161

Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 5:41

Իսկ նրանք ուրախանալով գնացին ատյանից, որովհետև նրա անվան համար էին անարգանքի արժանացել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 54:17

Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 1:24

Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար, և իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը՝ հօգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 6:12

Ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 2:19-20

Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը։ նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար, Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 1:6

Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:28

Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:17-19

Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։ Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։ Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 8:1

Սողոսն էլ էր համագործակից նրա սպանությանը։ Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ. բոլորը ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի գավառները, բացի առաքյալներից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:18

Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:3-4

Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 10:32-34

Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ Երբեմն նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվեցիք, երբեմն էլ այդպիսի վիճակում գտնվողներին ցավակից եղաք։ Որովհետև և՛ բանտարկվածներին չարչարակից եղաք, և՛ ձեր ունեցվածքի հափշտակումը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ձեզ համար ավելի լավ ու մնայուն ինչք ունեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 1:5-7

Որովհետև որքան Քրիստոսի չարչարանքները մեր մեջ շատ լինեն, այնքան էլ Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունը առավել կլինի։ Եվ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության ու փրկության համար է, ու եթե մխիթարվում ենք, այն ձեր մխիթարության համար է, որպեսզի համբերությամբ կրեք նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։ Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 3:13

Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:8-9

Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 21:12-13

Բայց այս բոլորից առաջ ձեզ կձերբակալեն ու կհալածեն, ժողովարաններին ու բանտերին կմատնեն և թագավորների ու կուսակալների առաջ կտանեն իմ անվան համար։ Եվ դա ձեզ համար առիթ կլինի վկայության։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:157

Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:24

Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:56

Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 21:17

Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 4:9

հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 7:59-60

Մինչ Ստեփանոսին քարկոծում էին, նա խոսքն ուղղեց Հիսուսին՝ ասելով. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Եվ Աստված այսպես խոսեց. "Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, նրան ծառա պիտի դարձնեն և չորս հարյուր տարի պիտի չարչարեն։ Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, այդ մեղքը նրանց մի՛ վերագրիր»։ Եվ այս ասելով՝ մահացավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 3:1

Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 1:2-4

Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ որովհետև մարդու բարկությունն Աստծու արդարությունը չի կատարում։ Դրա համար ամեն աղտեղություն, չարության կուտակում դե՛ն գցեք և հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է ձեր հոգիները փրկել։ Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։ Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։ Բայց ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և դրա մեջ մնում, նա ցրված լսող չի լինում, այլ գործ կատարող. նա իր արարքով երանելի կլինի։ Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։ Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 35:1-3

Հակառակվի՛ր, Տե՛ր, ինձ հակառակվողներին և կռվի՛ր ինձ հետ կռվողների դեմ։ Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման. դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից»։ Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։ Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։ Բայց ես քուրձ էի հագնում նրանց հիվանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով, բայց իմ աղոթքն իմ ծոցն էր վերադառնում։ Ես նրանց հետ վարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմությամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման։ Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։ Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։ Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի նայես. իմ անձն ազատի՛ր նրանց մեծ վնասից, միայնակ հոգիս՝ առյուծի կորյուններից։ Պիտի գովերգեմ քեզ, Տե՛ր, մեծ բազմության մեջ և պիտի փառաբանեմ քեզ շատ ժողովրդի մեջ։ Թող չչարախնդան ինձ վրա զուր տեղն ինձ թշնամություն անողները, և թող իրար աչքով չանեն ինձ առանց պատճառի ատողները։ Զենք ու վահա՛ն առ և վե՛ր կաց ինձ օգնելու համար։ Որովհետև նրանք խաղաղությունից չեն խոսում, այլ նենգավոր բաներ են մտածում երկրի վրա հանգիստ եղողների դեմ։ Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան»։ Դու տեսար, Տե՛ր, լուռ մի՛ մնա. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձնից։ Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։ Դատաստա՛ն արա ինձ քո արդարության համեմատ, ո՜վ Տեր իմ Աստված, և թող չուրախանան ինձ վրա։ Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագը կատարվեց», թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։ Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։ Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ ցանկանում են իմ արդարությունը, և միշտ ասեն. «Թող փառավորվի Տերը, որ կամենում է իր ծառայի բարօրությունը»։ Եվ իմ լեզուն թող խոսի քո արդարության մասին և ամբողջ օրը քո գովասանքն անի։ Հանի՛ր գեղարդը և փակի՛ր ճանապարհն ինձ հալածողների դեմ. ասա՛ իմ անձին. «Քո փրկությունը ես եմ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 3:16

Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:19

Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:16-18

Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 53:3

Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 1:28

Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:13

Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 4:4

Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 16:22-24

Եվ ամբոխը նրանց վրա նետվեց. զորապետները նրանց զգեստները պատռել տվեցին ու հրամայեցին, որ գանահարեն։ Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին՝ բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ Նա էլ, այսպիսի հրաման ստանալով, նրանց մեկուսարան գցեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:28

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 37:12-13

Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։ Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:1-3

Ո՜վ Աստված, լսի՛ր իմ աղոթքը և քեզ մի՛ թաքցրու իմ աղաչանքից։ Ցերեկ ու գիշեր շրջում են նրա շուրջը՝ պարիսպների վրա. անօրենություն և տագնապ կա նրա մեջ։ Նենգություն կա նրա մեջ. խաբեությունն ու հարստահարությունը չեն պակասում նրա հրապարակներից։ Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։ Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ։ Թող մահը հասնի նրանց վրա, և ողջ-ողջ իջնեն մեռյալների աշխարհը, որովհետև չարություններ կան թե՛ իրենց բնակարաններում և թե՛ իրենց ներսում։ Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։ Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։ Նա խաղաղությամբ կփրկի իմ անձն այն կռվից, որ անում են իմ դեմ, որովհետև շատ են նրանք, որոնք ինձ հետ են։ Աստված, որ հավիտենական է և հաջորդ չունի, կլսի ինձ և կխոնարհեցնի նրանց, որովհետև չեն վախենում Աստծուց։ Նայի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմության մեջ և սուգ եմ անում Իր ձեռքը երկարում է իր խաղաղ ընկերների վրա, դրժում է իր դաշինքը։ Նրա բերանը յուղից ավելի փափուկ է, բայց կռիվ կա նրա սրտում, նրա խոսքերը ձեթից ավելի փափուկ են, բայց սրած թրեր են։ Քո հոգսը գցի՛ր Տիրոջ վրա, և նա խնամք կտանի քեզ համար. նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։ Եվ դու, ո՜վ Աստված, նրանց կգցես ապականության հորը. արյուն թափող և նենգավոր մարդիկ իրենց կյանքի օրերի կեսին չպիտի հասնեն, իսկ ես իմ հույսը քեզ վրա եմ դրել։ Թշնամու ձայնից և ամբարիշտի նեղություն տալուց, որովհետև անօրենություն են բարդում ինձ վրա և բարկությամբ հալածում են ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Թեսաղոնիկեցիներին 3:1-2

Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, Հիրավի երբ ձեզ մոտ էինք, այս էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Որովհետև ձեզանից ոմանց մասին լսում ենք, որ անկարգությամբ են վարվում, չեն աշխատում, այլ պարապ ման են գալիս։ Այդպիսիներին պատվիրում ենք և խնդրում մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն ու իրենց հացն ուտեն։ Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք։ Եվ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, դուք նրան նկատողությո՛ւն արեք և նրա հետ մի՛ շփվեք, որ ամաչի։ Բայց թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք նրան որպես եղբոր։ Իսկ ինքը՝ խաղաղության Տերը, թող ամեն ժամ ու ամեն կերպ ձեզ խաղաղություն տա։ Տերը ձեզ բոլորիդ հետ։ Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է, որ նշան է բոլոր նամակներում. այսպես եմ գրում. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ»։ Ամեն։ և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 14:19-20

Ապա Անտիոքից ու Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովրդին համոզեցին և Պողոսին քարկոծելով քաղաքից դուրս քաշեցին ու կարծում էին, թե մեռել է։ Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը գրգռեցին ու նրանց հոգիները եղբայրների դեմ չարացրին։ Երբ աշակերտները շրջապատեցին նրան, վեր կացավ ու քաղաք մտավ։ Հաջորդ օրը նա Բառնաբասի հետ ելավ գնաց Դերբե։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 4:29

Բայց ինչպես որ այն ժամանակ բնական ճանապարհով ծնվածը հալածում էր նրան, ով հոգու կողմից էր, այդպես է նաև հիմա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 4:5

Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:31-32

Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:61

Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:12-13

Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։ Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա՝ հոշոտող և մռնչացող առյուծի նման։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 1:6-7

Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:31

բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 12:1-2

Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ, Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե. որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։ Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:26

Վա՛յ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև սուտ մարգարեներին նրանց հայրերն այդպես էին անում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 15:58

Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:50

Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 142:6

Ակա՛նջ դիր իմ աղաղակին, որովհետև ես շատ խեղճ եմ, փրկի՛ր ինձ իմ հալածիչներից, որովհետև ինձնից զորավոր են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:32-33

Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:12

Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 3:10

որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 5:38-39

Եվ հիմա ասում եմ ձեզ. այդ մարդկանցից հեռո՛ւ մնացեք և թողե՛ք նրանց, որովհետև եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, բայց եթե Աստծուց է, չեք կարող քանդել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք»։ Նրանք հավանություն տվեցին նրան

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 3:1-5

Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը, հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։ Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։ Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 29:10

Արյունարբու մարդիկ ատում են պարկեշտին, բայց ուղղամիտները փնտրում են նրա անձը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 79:5

Մինչև ե՞րբ, ո՜վ Տեր, պիտի միշտ բարկանաս, և քո նախանձը կրակի պես պիտի բորբոքվի՞։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 15:4

Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 24:10-12

Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:13

Ուժեղ զարկեցիր ինձ, որ ցած ընկնեմ, բայց Տերն ինձ օգնեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:16

Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար. նախ՝ հրեայի, ապա՝ նաև հույնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:3

Մինչև ե՞րբ պիտի հարձակվեք մարդու վրա, որ բոլորդ սպանեք նրան, կործանեք ծռված պատի և խախուտ պարսպի նման։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Պետրոս 2:9

Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:11

Բայց ես, եղբայրնե՛ր, եթե դեռևս թլփատություն եմ քարոզում, էլ ինչի՞ համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:10-11

Որովհետև թշնամիներս խոսում են իմ դեմ, և իմ անձին սպասողները խորհուրդ են անում իրար հետ Եվ ասում են. «Աստված լքեց նրան. հալածե՛ք և բռնե՛ք նրան, քանզի ոչ ոք չկա, որ փրկի նրան»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:31

Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն" (Զաք. 13.7բ)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:165

Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:17-18

Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 10:23

Աննկուն պահենք հույսի դավանությունը, որովհետև խոստացողը հավատարիմ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 64:2-3

Ծածկի՛ր ինձ չարերի բազմությունից՝ անօրենություն գործողների ամբոխից, Որոնք սրում են իրենց լեզուները թրի նման և պատրաստում են իրենց նետը, այսինքն՝ դառը խոսքը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 4:9

Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:18

Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 3:2

Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 6:9

Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 24:10

Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 1:12

Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:24-25

Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը "Բեեղզեբուղ" կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 46:1

Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:10

Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 10:32

Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:3

Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ ենք պարծենում՝ գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 121:7-8

Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 1:7

Եվ ձեզ վրա մեր հույսը հաստատուն է, որովհետև գիտենք՝ ինչպես որ չարչարանքներին եք մասնակից, այնպես էլ մխիթարությանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 16:24

Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 6:7

Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 29:25

Վախը մարդուն որոգայթի մեջ կգցի, բայց Տիրոջն ապավինողը ապաստան կունենա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 11:24-26

Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 88:3

Որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 4:8-9

Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 11:2-3

Որովհետև ահա ամբարիշտներն աղեղ են լարում և իրենց նետերն են պատրաստում լարի վրա, որ խավարում խփեն նրանց, ովքեր ուղիղ են սրտով։ Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 2:9

այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» (Ես. 64.4)։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 109:4

Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:153

Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:28-29

Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։ Որովհետև նրանց, ում սկզբում ճանաչեց, նախասահմանեց կերպարանակից լինել իր Որդու պատկերին, որպեսզի նա անդրանիկը լինի բազում եղբայրների մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 129:1-2

Թող Իսրայելն ասի. «Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից. Շատ անգամ ինձ նեղացրին իմ մանկությունից, բայց չհաղթեցին ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 43:2

Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 62:1-2

Հիրավի, իմ անձը լուռ ու մունջ սպասում է Աստծուն. նրանից է իմ փրկությունը։ Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։ Աստված մեկ անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի այս. «Զորությունն Աստծունն է»։ Քոնն է ողորմությունը, Տե՛ր, որովհետև դու մարդուն հատուցում ես նրա գործերի համեմատ։ Հիրավի, նա է իմ վեմը և իմ փրկությունը, իմ ապավենը, որ սաստիկ չսասանվեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 5:4-5

որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:23-24

Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 1:8

Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:3-4

Որ օրը որ վախենամ, հույսս քեզ վրա պիտի դնեմ։ Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Աստծու վրա եմ հույսս դրել, չպիտի վախենամ. ի՞նչ կարող է անել ինձ մարմինը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 11:6

Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:22

Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 14:17

Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 13:1-2

Ո՜վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու քո երեսն ինձնից։ Մինչև ե՞րբ պիտի հոգս անեմ իմ հոգում և ամբողջ օրը տրտմություն ունենամ իմ սրտում. մինչև ե՞րբ պիտի ինձ վրա բարձրանա իմ թշնամին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:16

Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:7

Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 71:4

Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, անօրեն և բռնակալ մարդու ձեռքից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 40:29

Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Պետրոս 3:9

Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:73

Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 1:11

նրա փառքի զորությամբ ամբողջովին զորացած՝ ամեն համբերություն և համառություն կցուցաբերեք հալածանքների հանդեպ ուրախությամբ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 18:10

Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 55:12-14

Որովհետև եթե թշնամին ինձ նախատինք տար, կհամբերեի, եթե ինձ ատողը հոխորտար իմ դեմ, կթաքնվեի նրանից։ Բայց դու ինձ հավասար մարդ ես, իմ սրտակիցն ու իմ բարեկամը։ Իրար հետ մենք քաղցրությամբ խոսում էինք և Աստծու տուն էինք գնում ամբոխի հետ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 10:35-36

Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով՝ խոստումն ստանաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 5:1-2

Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք։ Ուստի ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին։ Որովհետև մինչև օրենքը աշխարհում մեղքը կար, բայց այն մեղք չի համարվում, քանի դեռ օրենք չկա։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա. Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքա՜ն առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ, ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Տե՛ր, Դու Ալֆան ես եւ Օմեգան, Հա՛յր, երկնքի ու երկրի Արարիչ, Դու սկիզբն ես եւ վերջը, սկիզբն ու ավարտը։ Մոտենում եմ Քեզ Տեր իմ Հիսուս Քրիստոսի միջոցով, այս ցավոտ պահին խնդրում եմ զորացրու ինձ եւ բժար այս ցավի պատճառած վերքը, պահպանիր սիրտս դառնությունից ու թշնամանքից։ Տե՛ր Հիսուս, գիտեմ, որ այս ցավը, որով անցնում եմ, Դու կօգտագործես ուրիշներին բժշկելու համար։ Ինչպես մենք բժշկվել ենք Քո Գողգոթայի խաչի վերքերով։ Քո խոսքն ասում է. «Արդարները կանչում են, եւ Տերը լսում է նրանց, ազատում է նրանց բոլոր նեղություններից։ Տերը մոտ է սրտով կոտրվածներին եւ փրկում է հոգով ընկճվածներին»։ Որովհետեւ միայն Դու ես զորություն տալիս հոգնածին եւ բազմապատկում նրան, ով չունի։ Շնորհակալ եմ, Տե՛ր, Քեզ լինի ամբողջ փառքն ու պատիվը։ Հիսուսի անունով։ Ամեն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ