Աստվածաշնչի խոսքեր

Գովազդներ


Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

90 Աստծո երկյուղածության մասին համարներ


ՍԱՂՄՈՍՆԵՐ 111:10

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան։

ԱՌԱԿՆԵՐ 1:7

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. հիմարները անարգում են իմաստությունն ու խրատը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:7

Աստված զարհուրելի է սրբերի ժողովում և ահավոր է բոլոր իրեն շրջապատողների համար։

Եբրայեցիներին 12:28-29

Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,

որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 96:9

Սրբության վայելչությամբ երկրպագեցե՛ք Տիրոջը, վախեցե՛ք նրա երեսից, ո՛վ ամբողջ երկիր։

ԱՌԱԿՆԵՐ 3:7

Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։

ԺՈՂՈՎՈՂ 12:13

Ամբողջ խոսքի վախճանը լսենք. Աստծուց վախեցի՛ր և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև մարդու համար սա է իր ամբողջ պարտավորությունը։

ԵՍԱՅԻ 8:13

Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:9

Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 147:11

Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։

ԱՌԱԿՆԵՐ 14:27

Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։

Բ ՕՐԵՆՔ 10:12-13

Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով,

որ պահես Տիրոջ պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, որպեսզի քեզ համար լավ լինի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 25:14

Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, որոնք վախենում են նրանից, և իր ուխտը սովորեցնում է նրանց։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:120

Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։

Հռոմեացիներին 12:1

Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:161

Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։

ԵԼՔ 20:20

Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։

Ղուկաս 1:50

Եվ նրա ողորմությունը սերնդեսերունդ իրենից երկյուղածների վրա է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:19

Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։

Բ ՕՐԵՆՔ 10:12

Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով,

Փիլիպպեցիներին 2:10-11

որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ,

և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծու փառքի համար։

ԱՌԱԿՆԵՐ 19:23

Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:11

Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։

Ա Պետրոս 2:17

Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:11

Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 111:5

Կերակուր տվեց իրենից վախեցողներին. նա հավիտյան հիշում է իր ուխտը։

ԱՌԱԿՆԵՐ 15:33

Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

ԵՍԱՅԻ 66:2

Այդ բոլորը իմ ձեռքն է արել, և այդ բոլորը եղել են,- ասում է Տերը։- Ահա թե ես ո՛ւմ եմ հայում՝ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին։

Կողոսացիներին 3:23-24

Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար,

իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 5:7

Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը և քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:17

Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:11

Ո՛վ Տիրոջից վախեցողներ, ձեր հույսը Տիրոջ վրա՛ դրեք. նրանց օգնությունը և վահանը նա է։

ՀՈԲ 28:28

Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։

ԵԶԵԿԻԵԼ 20:41

Անուշահոտ խունկի նման պիտի ընդունեմ ձեզ, երբ ձեզ հանեմ ժողովուրդների միջից և ձեզ ժողովեմ այն երկրներից, ուր որ ցրել եմ ձեզ, և ազգերի աչքին պիտի սրբանամ ձեր մեջ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:38

Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։

Մատթեոս 5:16

Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։

ԱՌԱԿՆԵՐ 8:13

Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։

Հակոբոս 4:10

Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:57

Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 147:10-11

Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։

Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։

ԱՌԱԿՆԵՐ 10:27

Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 111:1

Ալելուիա՜։ Տիրոջից ամբողջ սրտով պիտի գոհանամ ուղիղների հավաքույթում և ժողովրդի մեջ։

ԵՍԱՅԻ 33:6

Իմաստությունն ու գիտությունը քո ժամանակների ապահովությունը պիտի լինեն, նաև քո փրկության զորությունը։ Տիրոջ երկյուղը կլինի նրա գանձը։

ԱՌԱԿՆԵՐ 14:2

Ուղղամտությամբ քայլողը վախենում է Տիրոջից, բայց նա, ով ծուռ ճանապարհների մեջ է, անարգում է նրան։

Բ ՕՐԵՆՔ 5:29

Երանի թե նրանց սիրտն էլ լիներ այնպես, որ վախենալով ինձանից՝ պահեին իմ բոլոր պատվիրաններն ամեն ժամանակ, որպեսզի հավիտյան լավ լիներ նրանց ու նրանց որդիների համար։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 4:4

Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։

ԺՈՂՈՎՈՂ 5:7

Որովհետև երազների շատության մեջ ունայնություն և շատախոսություն կա, իսկ դու վախեցի՛ր Աստծուց։

Հռոմեացիներին 14:11

Որովհետև գրված է. «Ես կենդանի եմ,- ասում է Տերը,- ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի» (Ես. 45.23)։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 86:11

Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։

ԵՍԱՅԻ 57:15

Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:1

Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում նրա պատվիրանները։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:74

Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 111:9

Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:7

Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:8

Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։

ԵՍԱՅԻ 11:3

Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի,

Մատթեոս 10:28

Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։

Ա Պետրոս 1:17

Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝

ԱՌԱԿՆԵՐ 9:10

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 30:4

Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով,

ԵՍԱՅԻ 50:10

Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։

Հռոմեացիներին 6:13

Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։

ԱՌԱԿՆԵՐ 1:29

Որովհետև ատեցին գիտությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:23-24

Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները.

Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:29

Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք, Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ, Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:23

Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։

Հռոմեացիներին 12:2

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:6

Որովհետև նա հավիտյան չպիտի սասանվի. արդարը պիտի լինի հավիտենական հիշատակի համար։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 130:4

Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33:18

Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,

Մատթեոս 6:9

Արդ, դուք այսպե՛ս աղոթեք. "Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 76:7

Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։

Հռոմեացիներին 11:20

Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր,

ՍԱՂՄՈՍՆԵՐ 101:3

Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:1

Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 149:5

Թող սրբերն ուրախանան փառքով և ցնծան իրենց անկողիններում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:31

Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։

ԱՌԱԿՆԵՐ 3:12

Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։

ԵՍԱՅԻ 40:30-31

Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն,

բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 112:7

Չար համբավից նա չի վախենալու, նրա սիրտը պատրաստ է, որ իր հույսը Տիրոջ վրա դնի։

ԱՌԱԿՆԵՐ 14:26

Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:4

Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 56:10

Աստծով պիտի գովեմ իր խոսքը. Տիրոջով պիտի գովեմ իր խոսքը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:14

Եթե վախենաք Տիրոջից և ծառայեք նրան ու հնազանդվեք նրա ձայնին և դեմ չկանգնեք Տիրոջ պատվերին, այն ժամանակ թե՛ դուք և թե՛ ձեր թագավորը, որ թագավորում է ձեզ վրա, կգնաք ձեր Տեր Աստծու ետևից։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 130:7

Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։

Հռոմեացիներին 3:18

Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ (Սաղ. 36.1)»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:157

Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։

ԵՍԱՅԻ 51:12

«Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 149:1

Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:113

Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։