ՍԱՂՄՈՍՆԵՐ 2 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստծու ընտրած թագավորը 1 Ինչո՞ւ են խռովություն անում հեթանոսները, և ազգերը ունայնն են մտածում։ 2 Երկրի թագավորները վեր են կենում, և իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դեմ և նրա Օծյալի դեմ՝ ասելով. 3 «Կոտրենք նրանց կապանքները և նրանց չվանները դեն նետենք մեզնից»։ 4 Երկնքում բնակվողը ծիծաղում է, Տերը ծաղրում է նրանց։ 5 Այն ժամանակ նա պիտի բարկությամբ խոսի նրանց հետ և իր զայրույթով շփոթեցնի նրանց՝ ասելով. 6 «Ես օծեցի իմ թագավորին իմ սուրբ Սիոն լեռան վրա»։ 7 Պիտի հայտարարեմ հրամանը. Տերն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ 8 Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։ 9 Երկաթե գավազանով նրանց կջարդես և բրուտի ամանի պես կփշրես նրանց»։ 10 Արդ, ո՜վ թագավորներ, խոհեմացե՛ք. խրատվեցե՛ք, ո՜վ երկրի դատավորներ։ 11 Վախով ծառայե՛ք Տիրոջը և դողալով ցնծացե՛ք։ 12 Որդուն համբուրեցե՛ք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհի մեջ, որովհետև շուտով պիտի բորբոքվի նրա բարկությունը։ Երանի նրանց, որ ապավինել են նրան։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia