ՍԱՂՄՈՍՆԵՐ 130 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱղոթք օգնության համար Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1 Ո՜վ Տեր, խոր տեղերից քեզ եմ կանչում։ 2 Ո՜վ Տեր, լսի՛ր իմ ձայնը, թող ականջներդ ուշադիր լինեն իմ աղոթքի ձայնին։ 3 Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։ 4 Որովհետև քեզ մոտ է թողությունը, որ քեզնից վախենան։ 5 Ես սպասում եմ Տիրոջը. իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հույսս դրել։ 6 Իմ անձը սպասում է Տիրոջն ավելի, քան առավոտին սպասողները, առավոտին սպասողներից էլ ավելի։ 7 Իսրայելը թող հույսը դնի Տիրոջ վրա, որովհետև Տիրոջ մոտ ողորմություն կա, և շատ փրկություն կա նրա մոտ։ 8 Նա Իսրայելը կփրկի իր բոլոր անօրենություններից։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia