Սրբարանը բաղկացած էր Սուրբ տեղից և Ամենասուրբ տեղից։ Մտածեք, քահանաները ամեն օր կարող էին մտնել Սուրբ տեղը՝ Աստծուն երկրպագելու իրենց պարտականությունները կատարելու համար, իսկ մյուսների համար այն անհասանելի էր, անմաքուր մտնողը կմեռներ։
Աստված միշտ ցանկացել է, որ մենք՝ մարդիկ, կարողանանք հարաբերություններ ունենալ իր հետ, չնայած մեղքի պատճառով մեր բաժանմանը։ Քրիստոսը, որպես Մեծ քահանա, իրեն զոհաբերեց իր ժողովրդի մեղքերի համար՝ վերացնելով Սուրբ տեղի վարագույրով խորհրդանշվող բաժանումը։
Այս զոհաբերության շնորհիվ, հիմա մենք արտոնություն ունենք մոտենալու մեր Երկնային Հորը և երկրպագելու Նրա մեծությանը։ Առաջ անհնար էր մտնել Սուրբ տեղը, բայց հիմա կարող ենք ապրել սրբության մեջ և մաքրվել մեղքից Գողգոթայի խաչի վրա թափված թանկարժեք արյամբ։
Պետք է ջանանք ապրել խաղաղության և սրբության մեջ, որովհետև առանց դրա ոչ ոք չի կարող տեսնել Տիրոջը (Եբրայեցիս 12։14)։ Շնորհակալ ենք, սիրելի՛ Փրկիչ, որ քո ներկայությունը զգում ենք մեր օրերում։
Տիրոջ նման սուրբ չկա, Քանզի քեզանից բացի ուրիշ մեկը չկա, Եվ վեմ չկա մեր Աստծու նման։
Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է»։
Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։
որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ
Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։
Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք։
այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։
Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով, և սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։
Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։
Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն. այդ տեղով անմաքուրը չպիտի անցնի, դա նրանցը կլինի. այդ ճանապարհով գնացողները, հիմարներն անգամ չեն մոլորվի։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված է» և ուխտելուց հետո կշռադատել։
Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։
որովհետև երբ նրանք իրենց մեջ տեսնեն իրենց որդիներին, իմ ձեռքի գործը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի Սրբին և երկյուղեն Իսրայելի Աստծուց։
Զորությունների Տիրոջը՝ նրա՛ն սրբացրեք, և թող նա՛ լինի ձեր երկյուղն ու թող նա՛ լինի ձեր զարհուրանքը։
Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։
Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, ո՛վ նրա հավատարիմներ, և փառաբանեցե՛ք նրան՝ իր սրբությունը հիշելով,
Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։
Բարձրացրե՛ք մեր Տեր Աստծուն և երկրպագությո՛ւն արեք նրա սուրբ լեռան վրա, որովհետև սուրբ է մեր Տեր Աստվածը։
Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։
Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։
Նա փրկություն ուղարկեց իր ժողովրդին. իր ուխտը պատվիրեց հավիտյան. սուրբ և ահավոր է նրա անունը։
Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը, որ դուք պոռնկությունից հեռու մնաք։ Եվ ձեզանից յուրաքանչյուրն իմանա կին առնել սրբությամբ ու պատվով,
«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։
«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։ Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ, կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ (Ես. 40.13)։ Կամ նրան ո՞վ նախապես մի բան տվեց, որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա (Հոբ 41.11)։ Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։
Որովհետև ես եմ ձեր Տեր Աստվածը. ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա սողացող ոչ մի սողունով։ Որովհետև ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև ես սուրբ եմ։
Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։
Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։
Քո վկայությունները խիստ վստահելի են. ո՜վ Տեր, քո տանը վայելուչ է սրբությունը երկար օրերով։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։
Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։
Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա։
Դու, որի աչքերը չարություն տեսնելու համար մաքրամաքուր են և չարության նայել չեն կարող, ինչո՞ւ ես նայում անհավատարիմներին, լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին։
Այդ օրը ձիերի զանգակների վրա գրվելու է ՏԻՐՈՋ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առջևի կոնքերի պես պիտի լինեն։ Եվ Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի Զորքերի Տիրոջը, և բոլոր զոհ անողները պիտի գան, նրանցից վերցնեն ու նրանց մեջ եփեն, և այն օրը Զորքերի Տիրոջ տանն այլևս վաճառական չի լինելու։
Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։
ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։
հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ,
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք, Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ, Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։
Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։
Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9), քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։
Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։
Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։