ԵԶԵԿԻԵԼ 36:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ23 Եվ ես մաքրելու եմ իմ մեծ անունը, որ պղծվեց այդ ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ այդ ազգերը կիմանան, որ ես եմ Տերը,- ասում է Ամենակալ Տերը,- երբ սրբագործվեմ ձեր մեջ, դրանց աչքի առաջ։ Տես գլուխը |