Հեռանալը հավատքից, ինչպես բառարանն է ասում, նշանակում է հրաժարվել կրոնական կամ քաղաքական համոզմունքներից, թողնել կրոնը կամ կուսակցությունը։ Ինչպես Աստվածաշնչային բառարանն է մեկնաբանում, դա նշանակում է հեռանալ նախկին դիրքորոշումից։
Ա Տիմոթեոս 4։1-ում մեզ զգուշացնում են, որ ապագայում ոմանք կհեռանան հավատքից՝ ենթարկվելով մոլորեցնող ոգիների և դիվային ուսմունքների ազդեցությանը։ Պարզ է, որ ոչ բոլորն են, ովքեր լսում են Աստծո Խոսքը, կմնան հաստատուն, ինչպես նշված է Գաղատացիներին ուղղված նամակում, որտեղ կոչ է արվում մերժել ստացվածից տարբերվող ցանկացած այլ ուսմունք։
Կարևոր է աղոթել Աստծուց իմաստություն և հայտնություն, որպեսզի չխաբվենք՝ յուրաքանչյուր ուսմունքը համեմատելով Աստվածաշնչի հետ։ Ինչպես նշված է Բ Պետրոս 1։19-ում, պետք է ուշադրություն դարձնենք մարգարեական խոսքին՝ այն համարելով մութ աշխարհում լուսավորող ջահ։
Բերեացիների եկեղեցին մեզ համար լավ օրինակ է, քանի որ նրանք ուշադիր քննում էին ստացված ուսմունքները, նույնիսկ եթե դրանք գալիս էին Պողոսի նման ազդեցիկ անձի կողմից՝ Աստծո Խոսքը համարելով գերագույն իշխանություն։ Այս վերաբերմունքը մեզ կպաշտպանի հեռանալուց հավատքից։
Կարևոր է չհեռանալ Քրիստոսի մեջ մեր դիրքորոշումից և համբերել մինչև վերջ, ինչպես ընդգծվում է Մատթեոս 24։13-ում, քանի որ կարևորը ոչ թե սկիզբն է, այլ վերջը։
Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։
Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։
Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։
Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։
Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր,
որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։
Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։
Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ կներմուծեն և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն։
Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել,
ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները,
եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում։
որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծու շնորհն անառակության վերածեցին և ուրանում են այն միակ Իշխանին և մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։
Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։
Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։
Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։
Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։
Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։
Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։
բայց քանի որ իր մեջ արմատ չունի, այլ ժամանակավոր է, ապա երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում է։
Մի՛ խստացրեք ձեր սրտերը, ինչպես Մերիբայի մեջ, ինչպես փորձության օրը՝ անապատի մեջ,
Որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը։
Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով,
հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ,
որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ եղող բոլոր արարածներին քարոզվեց, և որին ես՝ Պողոսս, սպասավոր դարձա։
Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։
Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։
Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։
Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։
քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։
Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։
Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։
Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։
Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։
Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։
Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկրկի, իմ հոգին նրան չի հավանի» (Ամբ. 2.3-4)։
Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։
Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։
Այն օրը շատերն ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։
Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"։
Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։
Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։
Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։
Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։
Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։
Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։
իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում,
Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։
Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։
Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։
Նա գնաց կանգնեց Ասայի առջև և ասաց նրան. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Ասա և ողջ Հուդա ու Բենիամին. Տերը ձեզ հետ կլինի, քանի որ դուք նրա հետ եք։ Եթե դուք նրան որոնեք, կգտնեք նրան, իսկ եթե նրան լքեք, նա էլ ձեզ կլքի։
Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։
Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։
Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։
Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։
Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։
Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները,
ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։
Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե.
Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։
Դեն մի՛ նետիր ինձ քո ներկայությունից և քո Սուրբ Հոգին մի՛ հանիր ինձնից։
Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։
այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։
ունենալով հավատ ու բարի խղճմտանք, որը ոմանք մերժեցին և հավատի մեջ նավաբեկության ենթարկվեցին։
Տիմոթեոսին՝ հավատով հարազատ որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու մեր Տեր Քրիստոս Հիսուսից։
Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։
Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները»,
մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա"”։
Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։
Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։
Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։
Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։
որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։
Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղություն լինի Իսրայելին։
Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։
Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։
Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։
Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։
Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։
Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։
Դրա համար, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեր կոչումը և ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետև դրանք անելով՝ երբեք հանցանք չեք գործի,
Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։
Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։
Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դու էլ կազատես քո կյանքը»։
Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում,
Այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։
Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։
Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։
Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։
Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։
որպեսզի անարատ Աստծու անբիծ և անմեղ զավակները լինեք այն կամակոր և խոտոր սերնդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ՝
Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։
Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։
Եվ փափագում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա,
որպեսզի չծուլանաք, այլ հավատով ու համբերությամբ խոստումները ժառանգողներին նմանվեք։
Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։
և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։
Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։
Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝
միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։
Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։
Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։
Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։
Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։
Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։
Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։
Հաճախ հանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդացնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի և բժշկություն չի գտնի։
Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա (Սաղ. 14.3)։
Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։
Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։
Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։
Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։
Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։
որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։
Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։
Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։
այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի,
Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։
Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։
Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։
Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։
Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։
Նույնպես ես ընտրում եմ իրենց թշվառությունները և իրենց վրա պիտի բերեմ այն բաները, ինչից նրանք վախենում են, որովհետև ես կանչեցի, և պատասխանող չկար, երբ խոսեցի, նրանք չլսեցին, արեցին այն, ինչ իմ աչքին չար էր, և ընտրեցին այն, ինչ հաճելի չէր ինձ։
Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։
Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։
Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝
Որովհետև նրանց համար ավելի լավ էր, որ արդարության ճանապարհը ճանաչած չլինեին, քան ճանաչեցին և հետ քաշվեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց իրենց։
Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։
Ուրեմն դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, զգո՛ւյշ եղեք, որպեսզի անօրենների մոլորությամբ հափշտակվելով՝ ձեր հաստատուն վիճակից չընկնեք։
Եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, ապա մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում,
այլ դատաստանի ահավոր սպասումը և կրակի զայրույթը, որ լափելու է հակառակվողներին։
Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին,
Որոնք ապառաժի վրա են, նրանք են, ովքեր երբ լսում են, խոսքն ուրախությամբ ընդունում են, սակայն դրանք արմատ չունեն. միառժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։
Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։
Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։
Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան,
Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,
հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։
Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։
Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։
Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր,
որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։
Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,
որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։
որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր,
անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր,
մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։
Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։