Սաղմոսում ասվում է՝ «Չարագործը քո մոտ չի բնակվի»։ Մտածիր այս խոսքերի շուրջ։ Աստծո խոսքը մեր կյանքի ուղեցույցն է։ Եթե ուզում ես լավ ապրել, պետք է հետևես Աստծո պատվիրաններին ու կանոններին։
Հեռացիր ամեն ինչից, ինչը Աստծո առաջ սխալ է։ Ուղղիր քո քայլերը և թույլ տուր, որ Նրա ձայնը քեզ առաջնորդի դեպի ճշմարտություն։ Աստված մերժում է չարը, ուստի ամբողջ սրտով ձգտիր, որ քո մեջ չարության հետք անգամ չմնա։
Հաշտվիր Աստծո հետ և զղջա քո մեղքերի համար։ Նրա անսահման ողորմությունը ուզում է փրկել քո հոգին, մաքրել և վերականգնել քեզ, որպեսզի կարողանաս ապրել այնպես, որ քո կյանքը լինի անուշ բույր Նրա առաջ։
Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ. Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր. Չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր. Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։
Թող վերջանա ամբարիշտների չարությունը, և հաստատի՛ր արդարին, որովհետև դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։
Անիրավների ճամփան մի՛ մտիր և մի՛ քայլիր չարերի ճանապարհին։ Խուսափի՛ր նրանից, նրա վրայով մի՛ գնա, նրանից շեղվի՛ր ու գնա՛։
Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։
Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։
Որովհետև դու անօրենությունից հաճույք առնող Աստված չես, և չարը չի բնակվի քեզ մոտ։ Ամբարտավանները չեն մնա քո աչքի առաջ. դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։
Եվ նա ասաց. «Սա չարությունն է», և նրան գցեց արդուի մեջ, իսկ կապարից ծանրությունն էլ դրեց նրա բերանին։
Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանները ձեր ավանդույթի պատճառով, որովհետև երբ հաց են ուտում, իրենց ձեռքերը չեն լվանում»։ Սրանք են մարդուն պղծում, բայց անլվա ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»։
Նրանք լցված են ամեն անիրավությամբ՝ պոռնկությամբ, անզգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լի նախանձով, մարդասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով. իր Որդու մասին, որ մարմնով սերում էր Դավթի սերնդից, չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նրանք, իմանալով Աստծու արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։
Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։ Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։ Արդարը հավիտյան չի սասանվի, բայց անիրավները երկրի վրա չեն բնակվի։
Եվ նրանց նա կհատուցի իրենց անօրենության պես և իրենց չարությամբ կջնջի նրանց. մեր Տեր Աստվածը կջնջի նրանց։
Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին, Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։ Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։ Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։ Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։ Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։ Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։ Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։ Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։ Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։ Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։ Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։
Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։
այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի, «Մի Փրկարար է գալու Սիոն և Հակոբի մեջ՝ իրենց հանցանքներից դարձի եկողներին»,- ասում է Տերը։ «Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանն եմ դրել, չպիտի պակասեն քո բերանից, քո զավակների բերանից և քո զավակների զավակների բերանից,- ասում է Տերը,- այսուհետև մինչև հավիտյան»։ որովհետև ձեր ձեռքերը պղծված են արյունով, և ձեր մատները՝ անօրենությամբ, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է մրթմրթում։ Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։
Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես։
Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։
Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը, հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։ Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։ Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։ Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։ Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։
Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։
Ինձ հետ ո՞վ պիտի վեր կենա չարերի դեմ. ինձ հետ ո՞վ պիտի կանգնի նրանց դեմ, ովքեր անօրենություն են գործում։ Եթե Տերն օգնության չգար ինձ, քիչ պիտի մնար, որ իմ անձը լռության տեղում բնակվեր։
Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։
Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։
Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։
«Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։
Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։ Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։ Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։
Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները՝ արդարների ժողովում, Որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։
Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։
Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։
Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։
Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։ Նա աչքերի թարթումով ակնարկում է, ոտքերով նշան է տալիս, մատներով ցույց է տալիս։ Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։ Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։
Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա». նրանք ապականվեցին և գարշելի եղան իրենց գործերով. ոչ մեկը չկա, որ բարի գործ անի։ Տերը երկնքից նայում է մարդկանց որդիներին, որ տեսնի, թե կլինի՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։
որովհետև անզգամը անզգամություն է դուրս տալիս, և նրա միտքը անօրենություն է խորհում, որ անաստվածություն անի ու Տիրոջ մասին ծուռ բաներ արտահայտի, քաղցածին սոված թողնի և ծարավածին զրկի ըմպելիքից։
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։ Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։
Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։
Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում, Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։ Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։
Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց, Թող այրող ածուխներ ընկնեն նրանց վրա. թող նա կրակը գցի նրանց, խոր հորերի մեջ, որ բնավ ոտքի չկանգնեն։ Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։ Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։ Հիրավի, արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, և ուղիղները պիտի բնակվեն քո առջև։ Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։
Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։
Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։ Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհը, և իրավունք չկա նրանց ուղիներում։ Նրանք ծռմռել են իրենց շավիղները, և ով ման է գալիս դրանցում, խաղաղություն չի ճանաչելու։
Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել, Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։ Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։ Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։ Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։ Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագա կա, և հույսդ չի կտրվի։ Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։ Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։ Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ. Միգուցե Տերը տեսնի, և նրա աչքին անհաճո երևա, ու իր բարկությունը դարձնի նրա վրայից։ Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։ Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։
Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքը սա է. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։ Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։ Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։ Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։ Որովհետև ինքն իր աչքին քաղցր է թվում, որ օրինազանցությունը գտնի և այն ատի։ Նրա բերանի խոսքերն անօրենություն և նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց և բարի գործելուց։ Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։
Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում։ Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։ Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի մեջ։
Իմ աչքի առջև չար բան չեմ դնի. ատում եմ անօրենություն գործողին. թող նա չմոտենա ինձ։ Ծուռ սիրտը թող հեռանա ինձնից. չարը չեմ ճանաչելու։
Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։
Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։
Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։
Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։
Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։
Վա՛յ ամբարիշտին. նրա համար ամեն ինչ վատ է, որովհետև իր ձեռքի գործերի համաձայն հատուցում պիտի լինի։
Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։
Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղություն լինի Իսրայելին։
Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։ Վե՛ր կացեք ու գնացե՛ք, որովհետև սա՛ չէ ձեր հանգստավայրը. անմաքրության պատճառով այն պիտի կործանվի և մեծ կործանումով։ Եթե մի մարդ ունայնություն և ստություն խոսի՝ ասելով. “Գինու և օղու մասին մարգարեանամ քեզ”, ահա նա՛ կլինի այս ազգի մարգարեն։ Անպատճառ պիտի ժողովեմ քեզ, ո՛վ Հակոբ, ամենքի՛դ, Բոսրայի ոչխարների պես անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդին, ինչպես մի հոտ՝ իր փարախում. մարդկանց աղմկոտ բազմություն։ Խրամատ փորողը բարձրացավ նրանց առաջից, նրանք խրամատել են և անցել են դարպասով և նրանից դուրս եկել. թագավորը գնում է նրանց առջևից, Տերը՝ իբրև նրանց պարագլուխ»։ Նրանք արտեր են ցանկանում և հափշտակում դրանք և տներ խլում, մարդուն և նրա տունը հարստահարում են, մարդուն և նրա ժառանգությունը։
Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։
Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց, Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան, Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։ Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,
Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար,
Տիրոջը զզվելի են չար մարդու մտադրությունները, բայց հաճելի են անբասիր մարդկանց խոսքերը։
Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։
Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։ Նրանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկությամբ ընթացողներ են, պղինձ և երկաթ են։ Բոլորն էլ ապականած են։
Արդարությամբ քայլողը և ճշմարտությամբ խոսողը, անիրավության շահը մերժողը, կաշառք չընդունելու համար ձեռքերը թափ տվողը, արյունահեղություն չլսելու համար ականջները խցողը և չարություն չտեսնելու համար իր աչքերը փակողը, ահա նա՛ պիտի բնակվի բարձունքներում. ժայռերի ամրությունները նրա ամրոցը պիտի լինեն, նրա հացը պիտի տրվի նրան, նրա ջուրն ապահովված պիտի լինի։
Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Եվ ձեր անդամները, որպես անիրավության զենք, մի՛ հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրե՛ք Աստծուն՝ որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության զենք՝ Աստծուն։
Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։ Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։
ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։ Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա (Սաղ. 14.3)։
Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին, բայց անիրավությունը կկործանի մեղավորին։
Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։
Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։ Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։
Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"։
Անօրեն մարդը զզվելի է արդարներին, բայց անիրավի համար զզվելի է ուղղամտությամբ ընթացողը։
Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. նա պահում է իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։
Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։
Ով մտածում է չարիք անել, նրան նենգամիտ են ասում։ Հիմարություն մտադրելը մեղք է, և ծաղրողը զզվելի է մարդկանց։
Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում, Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։
որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։
Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։
որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։ Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը, և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը, և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։
Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։ Թող չարից հետ քաշվի և բարին գործի, խաղաղություն փնտրի և դրան հետևի։
Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։
Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։
Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։ Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։