Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 5:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ նա ասաց. «Սա չարությունն է», և նրան գցեց արդուի մեջ, իսկ կապարից ծանրությունն էլ դրեց նրա բերանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ հրեշտակն ասաց. «Դա անիրավությունն է»։ Եվ գցեց նրան այն չափելու գործիքի մեջ ու կապարե քարը դրեց նրա բերանին։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 5:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Մեզ արգելում են հեթանոսներին քարոզել, որպեսզի իրենքփրկվեն, և շարունակ իրենց մեղքերի չափն են լրացնում։ Բայց նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։


Եվ ահա կապարից մի կափարիչ վեր բարձրացվեց, և ահա մի կին՝ նստած արդուի մեջ։


Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։


Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձ այնպիսի ձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։


Անիրավին իր անօրենությունները պիտի թակարդեն, և նա իր մեղքի չվաններով պիտի բռնվի։


Որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան. մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։


Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։


Քո Աստծո՛ւն դարձիր, ողորմությունն ու իրավունքը պահի՛ր և միշտ քո Աստծո՛ւն ապավինիր։


որ ասում եք. «Ամսագլուխը ե՞րբ պիտի անցնի, որպեսզի հացահատիկ վաճառենք, և Շաբաթը, որպեսզի ցորեն հանենք ծախելու, արդուն փոքրացնենք և սիկղը մեծացնենք և խարդախությամբ նենգենք կշեռքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ