ՍԱՂՄՈՍՆԵՐ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ. |
Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն,
Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ։ Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։
Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։
Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարում ես նրան, ու այդքան ուշադրություն դարձնում նրա վրա,
Երբ քեզ դիմեցի, դու ինձ լսեցիր Ըստ արդարության, ո՜վ իմ Աստված. Նեղությանս մեջ ինձ խաղաղեցրիր, Ողորմի՛ր ինձ, լսի՛ր իմ աղոթքը։
Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. դեռևս սրանից է՛լ ավելի մեծ չարագործություններ կտեսնես»։
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։
և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։