ՍԱՂՄՈՍՆԵՐ 8 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչԱստծու փառքը և մարդու արժանիքը Երգողների գլխավորին։ Հնձանի երգերի եղանակով։ Դավթի սաղմոս։ 1 Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա, որ քո փառքը երկնքից վեր դրեցիր։ 2 Երեխաների և կաթնակերների բերանով զորությունդ հաստատեցիր քո թշնամիների դեմ, որ լռեցնես թշնամուն և վրեժխնդիր լինողին։ 3 Երբ որ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, 4 Էլ ի՞նչ է մարդը, որ դու հիշում ես նրան, և մարդու որդին, որ խնամք ես տանում նրա նկատմամբ. 5 Նրան մի քիչ ցածրացրիր երկնային էակներից, բայց փառքով ու պատվով պսակեցիր նրան։ 6 Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա. ամեն բան դրեցիր նրա ոտքերի տակ՝ 7 Բոլոր ոչխարներն ու եզները, նաև վայրի գազանները, 8 Երկնքի թռչուններն ու ծովի ձկները, և ինչ որ անցնում է ծովի ճանապարհներով։ 9 Ո՜վ Տեր, մեր Տերը, ի՜նչ վեհաշուք է քո անունն ամբողջ երկրի վրա։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia