Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 146 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի

1 Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի Օրհնեցե՛ք Տիրոջը, Որովհետև բարի են սաղմոսները. Օրհնությունը հաճելի է մեր Աստծուն։

2 Տերը կառուցում է Երուսաղեմը Եվ հավաքում Իսրայելի ցրվածներին,

3 Բժշկում է բեկյալ սրտերը Եվ կապում է նրանց վերքերը բոլոր։

4 Հաշվում է աստղերի բազմությունը Եվ բոլորին կոչում է իրենց անուններով։

5 Մեծ է մեր Տերը, և մեծ է նրա զորությունը. Նրա իմաստությունը սահման չունի։

6 Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։

7 Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։

8 Նա ամպերով պարուրեց երկինքը Եվ անձրև պատրաստեց երկրի համար, Խոտ բուսեցրեց լեռների վրա, Կանաչություն՝ մարդկանց ծառայելու համար։

9 Նա, որ կերակուր է տալիս անասուններին, Ագռավի ձագերին, որ կանչում են նրան։

10 Ոչ թե ձիու զորությունը կամեցավ Տերը, Ոչ էլ հսկա մարդու իրանը հաճելի գտավ։

11 Այլ Տերն իրենից երկյուղածներին է հավանում Եվ նրանց, ովքեր իր ողորմությունն են հայցում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ