2 Անձկության օրը Տերը թող լսի քեզ, Հակոբի Աստծու անունը օգնական թող լինի քեզ։
2 Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։
Այլ ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպես ես այժմ։ Այսուհետև մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարության մասին,
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
Երիտասարդնե՛ր և կույսե՛ր, Ծերե՛ր և մանուկնե՛ր,
Ապա Աստված ասաց. «Ջրերի միջև թող հաստատություն լինի, և թող ջրերը բաժանվեն ջրերից»։ Եվ այդպես եղավ։
Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։