Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Պետրոս 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։

Տես գլուխը Պատճենել




Ա Պետրոս 2:12
46 Խաչաձեւ Հղումներ  

Երկյուղով ու հեզությամբ մաքուր խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոսով.


Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։


որովհետև բարին ենք մտածում գործել ոչ միայն Տիրոջ առաջ, այլև մարդկանց։


որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսի մարդկանց հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք։


Ոչ ոք երիտասարդ տարիքդ թող չարհամարհի, ընդհակառակը՝ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։


Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։


Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝


Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։


Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք։ Հոգացե՛ք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։


Աղոթե՛ք մեզ համար, որովհետև հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամեն ինչում բարի ընթացք ցույց տալ։


մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։


Այսուհետև, եղբայրնե՛ր, խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են։


Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,


Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։


Իսկ հեթանոսներն Աստծուն փառավորում են նրա ողորմության համար, ինչպես գրված է. «Դրա համար էլ գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի երգեմ քո անվան համար» (Բ Թագ. 22.50, Սաղ. 17(18).49)։


ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։


Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։


Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։


Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։


Իսկ ես խուլի պես էի, որ չի լսում, Համրի պես, որ բերանը չի բացում.


Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։


Եվ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որ դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք ձախողված թվանք։


և նրա սրտի գաղտնիքներն ի հայտ կգան, ապա երեսն ի վայր ընկնելով՝ կերկրպագի Աստծուն և կխոստովանի. «Արդարև Աստված ձեր մեջ է»։


Ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձնից չարախոսում են։


Շմավոնը պատմեց, թե ինչպե՛ս Աստված սկզբից իսկ հոգացել էր՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։


- Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և երբ ձեզ մերժեն և նախատեն ու Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։


«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։


Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն՝ մարդկանց այդպիսի իշխանություն տվողին։


Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,


Երբ նա դուրս ելավ, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրանով,


Բայց խնդրում ենք քեզնից լսել, թե ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձվածի մասին մեզ արդեն հայտնի է, որ ամենուրեք նրա դեմ հակառակություն կա»։


ով սրանցով է ծառայում Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց կողմից։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


որովհետև Աստծու կամքն այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը։


Նա մինչև առավոտ պառկեց նրա ոտքերի մոտ։ Հռութը վեր կացավ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել ինձ մոտ կալը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ