Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 136 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Սաղմոս Երեմիայի

1 Սաղմոս Երեմիայի Այնտեղ՝ բաբելացիների գետերի մոտ, Նստում էինք ու լաց լինում Սիոնը հիշելիս։

2 Նրանց ուռիներից էինք կախել մեր քնարները։ Այնտեղ մեզ գերողներն օրհնության խոսքեր էին ուզում,

3 Մեզ գերեվարողները ստիպում էին մեզ և ասում. «Մեզ երգե՛ր ասեք օրհնությունից Սիոնի»։

4 Բայց ինչպե՞ս երգենք օտար երկրում Օրհնությունները Տիրոջ։

5 Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, Թող իմ աջը մոռանա ինձ, Թե չհիշեմ քեզ,

6 Թող լեզուս կցվի քիմքիս, Եթե քո նվագը նախ չնվագեմ, ո՜վ Երուսաղեմ, Սկի՛զբն իմ ուրախության։

7 Տե՛ր, հիշի՛ր Եդովմի որդիներին, Որ Երուսաղեմի անկմանը ասում էին. «Քանդե՛ք, քանդե՛ք, Հիմնահատակ քանդե՛ք»։

8 Ո՜վ թշվառական՝ դո՛ւստր բաբելացիների, Երանի՜ նրան, որ կհատուցի քեզ, Ինչպես դու հատուցեցիր մեզ։

9 Երանի՜ նրան, որ կառնի քո մանուկներին Եվ քարին կհարվածի։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ