Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՀՈԲ 25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Աստծու տիեզերական զորությունը

1 Բաղդատ Սովքեցին նորից խոսեց ու ասաց.

2 «Արդ, մի՞թե նրանը չեն ահն ու իշխանությունը, ով բարձունքներում հաստատում է ամեն ինչ։

3 Ոչ ոք թող չկարծի, թե նրա գնդերը կհապաղեն պատժել. ո՞ւմ վրա չի իջնի նրա որոգայթը։

4 Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին,

5 որովհետև եթե լուսնին հրամայի, չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն նրա առաջ,

6 ուր մնաց մարդը, որ ապականություն է, և մարդու որդին, որ որդ է»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ