5 Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, Թող իմ աջը մոռանա ինձ, Թե չհիշեմ քեզ,
5 Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։
Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
Աստված հաստատությունն անվանեց երկինք։ Աստված տեսավ, որ լավ է։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր երկրորդ։
Չափազանց աճեցրեց իր ժողովրդին Եվ նրան իր թշնամիներից ավելի զորացրեց։
Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է, Սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Որովհետև քաղցր է։
Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, Եվ ձեր երեսը թող չամաչի։
Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։
Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։
Նա իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը,