Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 ՍԿԶԲՈՒՄ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 1:1
67 Խաչաձեւ Հղումներ  

Հավատո՛վ ենք իմանում, որ տիեզերքն ստեղծվել է Աստծու խոսքով՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։


Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը, Աստված, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգավորեց այն. զուր տեղը չարարեց այն, այլ ստեղծեց բնակության համար. «Ես եմ Տերը, ուրիշը չկա։


«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։


Նաև՝ «Դու, Տե՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ ստեղծեց երկինքը և կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այնտեղ գտնվող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա.


որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։


Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես և իմաստուն։


Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է Տերը երկնքի և երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում,


Այս կամեցողները մոռացության են տվել այն, որ ի սկզբանե երկինքն էր, և երկիրը՝ ջրերից. ջրերը հաստատ են մնում Աստծու խոսքով.


և ասաց. «Դու ես միակ Տերը, դու ստեղծեցիր երկինքն ու երկինքների երկինքը՝ իր ողջ կարգով, երկիրը՝ իր ողջ կարգով, և ամեն ինչ որ նրանում է, ծովը և ամեն ինչ որ նրա մեջ է, դու կենդանություն ես տալիս բոլորին, և քեզ երկրպագում են երկնքի զորքերն ու քեզ փառավորում երկինքների երկինքը,


Տերը, որ փրկեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, այսպես է ասում. «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ, միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը։


«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։


Նա իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը,


Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։


Աստված իմաստությամբ դրեց հիմքերը երկրի և խորամտությամբ հաստատեց երկինքը,


Եվ ասում էր բարձր ձայնով. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը. և երկրպագե՛ք երկնքի և երկրի և ծովի ու ջրերի աղբյուրների Արարչին»։


և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։


Եթե մոռանամ ես քեզ, Երուսաղե՛մ, Թող իմ աջը մոռանա ինձ, Թե չհիշեմ քեզ,


Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։


բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով։


Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։


Արդարև, ամեն տուն, որ կառուցվում է, որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ ամեն ինչ կառուցողն Աստված է։


Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։


Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։


Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, Եվ ձեր երեսը թող չամաչի։


Մեր ոտքերը հասել էին քո դռներին, Երուսաղե՜մ։


Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.


Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ հավիտենական Աստվածը, երկրի սահմանները հաստատող Աստվածը ո՛չ քաղց է զգում և ո՛չ էլ հոգնում. նրա իմաստությունն անքննելի է։


Չափազանց աճեցրեց իր ժողովրդին Եվ նրան իր թշնամիներից ավելի զորացրեց։


Մոմի պես կհալվեն լեռները Տիրոջ երեսից, Ամբողջը երկիրը՝ Տիրոջ երեսից։


և երդվեց Նրանով, որ հավիտյան կենդանի է, որն ստեղծեց երկիրն ու նրա մեջ առկա ամեն բան, երկինքն ու նրա մեջ առկա ամեն բան, երդվեց, որ այլևս չկա ժամանակ.


Որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փա՜ռք նրան։ Ամեն։


Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,


Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես, Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։


Իմ խոսքերը քո բերանը պիտի դնեմ և իմ ձեռքի հովանու տակ պիտի առնեմ, որովհետև երկինքը կանգնեցրեցի, երկրի հիմքերը հաստատեցի և ասացի Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։


«Զորությունների՛ Տեր, Աստվա՛ծ Իսրայելի, որ բազմում ես քերովբեների վրա, դու ես աշխարհի բոլոր թագավորությունների միա՛կ Աստվածը, դո՛ւ արարեցիր երկինքն ու երկիրը։


Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։


Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է, Սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Որովհետև քաղցր է։


Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»։


Նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը։


Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։


Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։


Գորտերը եռացին նրանց երկրում, Նաև նրանց թագավորների շտեմարանների մեջ։


Քանի որ ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, իսկ Աստված երկինքն է արարչագործել։


Դարձյալ ինձ ասաց. «Եղավ. ես Ալֆան և Օմեղան եմ, Սկիզբը և Վախճանը, և ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից։


և լուսավորելու բոլորին, որպեսզի իմանան, թե ի՛նչ է այն խորհրդի իրագործումը, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր Աստծու՝ տիեզերքի Արարչի մեջ,


Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, դու միշտ՝ ամեն օր, վախենում էիր քեզ նեղողի բարկությունից՝ մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկությունը։


Նոր երկինք ու նոր երկիր պիտի լինի, առաջվաններն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։


Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.


Սարսել են նրանից երկնքի փականքները. իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։


Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,


Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Նա միայնակ տարածել է երկինքը և ծովի վրա այնպես է շրջում, ինչպես ցամաքի։


Մի՞թե չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանե ձեզ չպատմվե՞ց, չհասկացա՞ք, թե ո՛վ հաստատեց երկրի հիմքերը։


Եզեկիան, Տիրոջն աղոթելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։


Տյուրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով և ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տերը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրա թագավոր կարգեց»։


Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ