Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 96 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց

1 Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հանդարտվեց Տերը թագավորեց. երկիրը թող ցնծա, Թող ուրախ լինեն բազում կղզիները։

2 Նրա շուրջն ամպ և մեգ է, Նրա Աթոռը հիմնված է իրավունքի և արդարության վրա։

3 Նրա առջևից հուր կընթանա Եվ կայրի իր շուրջը եղող թշնամիներին։

4 Նրա փայլատակումները երևացին տիեզերքին. Երկիրը տեսավ և սասանվեց։

5 Մոմի պես կհալվեն լեռները Տիրոջ երեսից, Ամբողջը երկիրը՝ Տիրոջ երեսից։

6 Երկինքը կպատմի նրա արդարությունը, Նրա փառքը տեսան բոլոր ժողովուրդները։

7 Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր կուռքերին են երկրպագում, Եվ ովքեր պարծենում են իրենց պատկերներով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն.

8 Լսեց և ուրախ եղավ Սիոնը, Եվ պիտի ցնծան Հուդայի դուստրերը քո իրավունքների համար, Տե՛ր,

9 Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա. Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։

10 Տիրոջը սիրողնե՛ր, ատե՛ք չարությունը. Տերը պահում է իր սրբերի հոգիները, Մեղավորի ձեռքերից փրկում է նրանց։

11 Լույս ծագեց արդարների համար, Եվ ուրախություն՝ սրտով ուղիղների համար։

12 Արդարնե՛ր, ուրա՛խ եղեք Տիրոջով, Գոհությո՛ւն մատուցեք՝ հիշելով նրա սրբությունը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ