ՍԱՂՄՈՍՆԵՐ 144 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Օրհնություն Դավթի 1 Օրհնություն Դավթի Պիտի փառաբանեմ քեզ, Աստվա՛ծ իմ և թագավո՛ր իմ, Եվ քո անունն օրհնեմ հավիտյան և հավիտյանս հավիտենից։ Ալեֆ Բեթ Բեթ 2 Զօրհանապազ պիտի օրհնեմ քեզ և պիտի գովեմ քո անունը Հավիտյանս հավիտենից։ Գիմել Գիմել 3 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Եվ նրա մեծությանը չափ չկա։ Դալեթ Դալեթ 4 Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը Եվ պատմեն քո զորությունները։ Հեյ Հեյ 5 Պիտի խոսեն քո սրբության փառքի մեծ վայելչությունից Եվ քո հրաշագործությունները պատմեն։ Վավ Վավ 6 Եվ պիտի պատմեն քո ահի զորությունը Եվ քո մեծությունը։ Զայն Զայն 7 Քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն Եվ ցնծան քո արդարությամբ։ Խեթ Խեթ 8 Գթած և ողորմած է Տերը, համբերատար և բազումողորմ։ Տեթ Տեթ 9 Քաղցր է Տերը բոլորի հանդեպ, և նրա գթությունը Բոլոր արարածների վրա է։ Յոդ Յոդ 10 Քո բոլոր գործերը, Տե՜ր, քեզ պիտի խոստովանեն, Եվ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ Կաֆ Կաֆ 11 Քո արքայության փառքը պիտի ասեն Եվ պատմեն քո զորության մասին։ Լամեդ Լամեդ 12 Որ մարդկանց որդիները ճանաչեն քո զորությունը, Քո արքայական մեծ վայելչության փառքերը։ Մեմ Մեմ 13 Քո արքայությունը ողջ հավիտենականության Արքայությունն է, Եվ տերությունդ՝ սերնդեսերունդ։ Նուն Նուն 13ա Տերը հավատարիմ է իր բոլոր խոստումներում Եվ արդար՝ իր բոլոր գործերում։ Սամեխ Սամեխ 14 Տերը հաստատում է բոլոր սայթաքողներին, Ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։ Այն Այն 15 Բոլոր աչքերը քեզ են վստահում, Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց. Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։ Պե Պե 16 Բացում ես ձեռքդ և հագեցնում բոլորին Քո կամքի քաղցրությամբ։ Ցադե Ցադե 17 Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին Եվ սուրբ՝ իր բոլոր գործերում։ Քոֆ Քոֆ 18 Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր աղոթում են իրեն, Բոլոր նրանց, ովքեր ճշմարտությամբ են աղոթում։ Ռեշ Ռեշ 19 Տերը կատարում է իրենից երկյուղածների կամքը, Լսում է նրանց աղոթքները և փրկում նրանց։ Շին Շին 20 Տերը պահում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, Բոլոր մեղավորներին կործանում է Տերը։ Տավ Տավ 21 Բերանս Տիրոջ օրհնությունները պիտի խոսի. Ամեն շնչավոր պիտի օրհնի նրա սուրբ անունը Հավիտյան և հավիտյանս հավիտենից։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia